Ինչպես հաղորդում է Սիրիայի պետական SANA գործակալությունը, սիրիական Դամասկոս և Հոմս քաղաքները հրթիռակոծության են ենթարկվել Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչների կողմից, որի հետևանքով զոհվել է 4՝ այդ թվում երեխա, վիրավորվել ավելի քան 21 մարդ: Գործակալության հաղորդմամբ՝ Սիրիայի ՀՕՊ համակարգերին հաջողվել է հետ մղել հարձակումները:
Տեսանյութը՝ SANA գործակալության:

















