

Կլիմայի գլոբալ փոփոխությունն արագորեն փոխում է շրջակա միջավայրը՝ դրսևորվելով վերջինիս առանձին բաղադրիչների հյուծմամբ կամ դեգրադացմամբ: Բայց որքա՞ն հեռու ենք պատրաստ գնալ՝ մեր մոլորակը վերահաս վտանգից փրկելու համար: Հնարավոր է, օրինակ, հրաժարվենք ուսումից, սկսենք ուտել այնպիսի կերակուրներ, որոնք նախկինում տանել չէինք կարողանում.. բայց ինչ վերաբերում է երեխաներ չունենալուն… Այս վերջին փաստը իրականություն է 33-ամյա բրիտանուհի երաժիշտ Բլթե Պեպինոյի համար: Կլիմայի փոփոխության վերաբերյալ նրա մտավախություններն այնքան ուժգին են, որ նա որոշել է կենսաբանական երեխաներ չունենալ: «Ես իսկապես ուզում եմ երեխաներ ունենալ, ես շատ եմ սիրում զուգընկերոջս, բայց չեմ կարծում, որ երեխա ունենալու ճիշտ ժամանակն է»,-CNN-ին տված հարցազրույցի ընթացքում խոստովանել է երաժիշտը: Նա վստահ է, որ երկրագնդին սպառնում է «էկոլոգիական մեծ ճգնաժամ», ուստի 2018թ-ի վերջին հիմնադրեց «BirthStrike»-ը: «BirthStrike»-ը մարդկանց խումբ է, որոնք հայտարարում են, որ երեխաներ չեն ունենա երկրագնդին սպառնոցող վերահաս վտանգի պայմաններում: Բրիտանուհու նախաձեռնությանը ցայսօր միացել է ավելի քան 300 մարդ, որոնց 80%-ը կանայք են:
Նյութի աղբյուրը՝ CNN:
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…