

Համաշխարհային արվեստի պատմության ընթացքում ստեղծվել են հազարավոր ստեղծագործություններ. ճարտարապետության, գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դեկորատիվ-կիրառական արվեստի օրինակներ, որոնց մեջ առանձնանում են մի շարք ստեղծագործություններ: Դրանք ճանաչում են բոլորը, սիրում են բոլորը: Այդ ստեղծագործությունների շուրջ են ծավալվում ամենաբուռն քննարկումները. կարծիքներ են հնչում, որ այդ գործերի այսչափ ճանաչված լինելը լավ PR-ի արդյունք է, լինում են հակադիր կարծիքներ՝ երկար վերլուծություններով, որոնք «ապացուցում են» այդ ստեղծագործության արդարացիորեն հռչակված լինելը:
Ինչու՞ են այդ ստեղծագործությունները համարվում գլուխգործոցներ, ինչու՞մն է նրանց ահռելի հռչակի գաղտնիքը. ահա, մեր այս դասախոսությունների շարքը նվիրված է լինելու նման ստեղծագործությունների վերլուծությանը, յուրաքանչյուր դասախոսության ընթացքում մենք փորձելու ենք պատասխան գտնել վերը նշված հարցերի համար:
Եվ այս շարքի երկրորդ դասախոսությունը նվիրված է լինելու հանճարեղ գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի «Արևածաղիկներ» ստեղծագործությանը:
Խոսելով Վինսենթ վան Գոգի մասին, շատերն են նշում, որ այս նկարչի իրենց սիրելի ստեղծագործությունը «Արևածաղիկներն» են, իսկ երբ նրանց հարցնում ես, թե ո՞րը, զրուցակիցը հաճախ զարմանում է: Պարզապես Վան Գոգի «Արևածաղիկներ» անունով ստեղծագործություններն իրականում մի քանիսն են, դրանք ինն են կամ տասը, ներառյալ՝ փարիզյան շրջանի գործերը: (Մեկ՝ Ճապոնիայում պահպանվող «Արևածաղկի» բնօրինակը լինելու վերաբերյալ մասնագետների մի խումբ կասկածներ ունի):
Աղբյուրը՝ Art Discovery
2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…
«Ինչ անուն ասես տվել են Դաշնակցությանը, բայց մի պարզ բան չեն հասկացել, որ սուտն է…
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…
Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…