Լեդի Դի․ սրտերի թագուհու կյանքի, սիրո ու հիասթափությունների պատմությունը

«Ժողովրդական արքայադուստր», «Սրտերի թագուհի» ու «Խաղաղության վարդ»․․․դժվար է մոռանալ այս անսահման հմայիչ, շքեղ, միևնույն ժամանակ պարզ, անմիջական, բայց բարդ ճակատագրով կնոջը։ Արքայադուստր Դիանային մինչև այսօր հիշում են, պաշտում ու նրաանով հիանում միլիոնավոր մարդիկ։

Արքայադուստր Դիանայի կյանքն իսկապես նման էր հեքիաթի, Մոխրոտի մասին պատմող հեքիաթի։ Արիստոկրատ ծագումով մանկապարտեզի դաստիարակչուհին, ով հանկարծ դարձավ կենդանի լեգենդ, նորաձևության իկոնա, բարեգործության օրինակ ու թագավորական ընտանիքի անբաժան մասնիկ։Արքայադուստր Դիանայի ընտանքին արիստոկրատ էր․ նրա նախնիներից էին լեգենդար Մարիա Ստյուարտն ու դուքս Վլադիմիրը։ Երբ Դիանան 14 տարեկան էր, նրա հայրը ժառանգեց Կոմսի տիտղոս։ Ծնողները դաստիարակել էին երեխաներին բարձրաշխարհիկ սովորույթների համաձայն․ խստություն ու ծնողական ավելորդ սիրո բացակայություն։ Դիանան չգիտեր, թե ինչ է իսկական ծնողական սերը, գուցե դա էր պատճառը, որ նա հետագայում դեմ գնալով արքունական կանոններին՝ ամեն առիթով ցուցադրում էր իր սերը որդիների հանդեպ։

Ընտանեկան երջանկությունը թվացյալ էր․ նրա ծնողներն ամուսնալուծվեցին։ Կոմսուհի Սպենսերը երեխաների հետ մեկնեց Լոնդոն։ Ամուսնալուծության գործընթացը երկարաձգված էր ու սկանդալներով լի։ «Ամուսնալուծություն» բառը Դիանայի համար դարձել էր ամուսնական կյանքի ամենասարասփելի կողմը, նա դեռ չգիտեր, որ ապագայում ինքը ևս ստիպված է լինելու դրա միջով անցնել։ Հարաբերությունները խորթ մոր հետ չէին կարգավորվում, և Դիանան ստիպված էր կյանքն անցկացնել Շոտլանդիայում ապրող մոր ու Անգլիայում ապրող հոր արանքում, չիմանալով, թե ինչ է տունն ու ընտանիքը։

Ավելին՝ https://peoplemedia.am/lady-di-srteri-taguhu-kyanqi-siro-u-hiastaputyunneri-patmutyuny/?fbclid=IwAR0m79688gT_f8b0eoHQiwengMUZw_TSp2NkEhlEBv1FlWeELxmZKgoht3U

editors

Recent Posts

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

11 minutes ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

30 minutes ago

Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…

1 hour ago

Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին

Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…

2 hours ago

Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է

Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…

2 hours ago

Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու

Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…

2 hours ago