Երեք գաղթական հայի պատմություն «մարդակեր» Ամերիկայից Մեդիամաքս

«25 տոկոսը շատ զորավոր է»

Լոս Անջելեսի օդանավակայանում ինքնաթիռի իջնելուց հետո երեքուկես ժամ սպասեցի հերթում, մինչեւ անցագրային բաժին հասնելը, թեեւ, ինչպես վերջում պարզվեց, իմ ներգաղթային մուտքի արտոնագրի տեսակն ինձ թույլ էր տալիս մոտենալու հատուկ պատուհանին, որը գրեթե միշտ ազատ էր: Դա նշանակում էր, որ իզուր էի երեքուկես ժամ հերթ կանգնել: Ես չէի բողոքի իմ «հայի բախտից», եթե մինչ հերթ կանգնելը երկու տարբեր աշխատակցից հարցրած չլինեի՝ արդյոք ճի՞շտ գծում եմ կանգնած: Ինչեւէ, եղածը եղած էր, հիմա, երբ հերթս գրեթե հասել էր, միակ մտավախությունս այն էր, որ հանկարծ խիստ դեմքով, ոչ սովորական արտաքինով անցագրային աշխատակցի մոտ չընկնեմ, որի կեռ հոնքերը դեռ հերթի մյուս ծայրից էի նկատել: Բայց այստեղ էլ , ինչպես այդ ժամանակ էր ինձ թվում, բախտս չբերեց: Մինչ ես զննում էի նրա արտաքինը, նա բղավեց. «Հաջորդը, խնդրեմ»:

Հաջորդը ես էի: Նրա ազգությունը շատ դժվար էր որոշել: Նա ե՛ւ շեղ աչքերով էր, ե՛ւ միեւնույն ժամանակ ընդգծված սեւ, լայն բիբերով: Կարծես ճապոնացի էր, բայց միաժամանակ բոլորովին նման չէր ճապոնացու: Ինքս ինձ արձանագրեցի, որ հանդիպածս ամենայուրօրինակ ճապոնացին է, եւ մարտական քայլերով մոտեցա պատուհանին:

Ի զարմանս ինձ՝ խիստ հայացքով աշխատակիցը շատ բարեհամբույր էր: Նրա՝ «Ի՞նչ նպատակով եք ժամանել ԱՄՆ» հարցին մի քանի հերթապահ պատասխան տալուց հետո ասացի, որ այցիս ընթացքում նաեւ շատ եմ ուզում տեսնել Վիլյամ Սարոյանի թանգարանը: Դեռ խոսքս չէի ավարտել, երբ աշխատակիցը զգացմունքային շեշտադրությամբ բացականչեց.

– Օ՜, այդ մեծ գրողը, «Մարդկային կատակերգությունը», «Քո կյանքի ժամերը»…

Ինչ խոսք, ես հաճելիորեն անակնկալի եկա: Եվ մենք սկսեցինք զրուցել Սարոյանից՝ մոռանալով, թե ինչ առիթով ենք հանդիպել: Իմ հասցեին մի քանի հաճոյախոսություն լսելուց հետո ասացի.

– Դուք շատ բարեհամբույր ու բարի մարդ եք, սըր:

– Միգուցե դա իմ ազգանունից է,- խորամանկ ժպիտով ասաց նա:

Եվ միայն այդ պահին ես տեսա, կարդացի ու զարմացա, թե ինչպես օտար ափերում ամենուր հայեր փնտրող իմ աչքերը մինչեւ հիմա չէին նկատել վերնաշապիկի վրա փակցված «Բայանդուրյան» ազգանունը: Միայն այդ ժամանակ հասկացա, թե ինչու էր այդքան շատ սիրում Սարոյանին, եւ ինչու ճապոնացի լինելով՝ բոլորովին նման չէր ճապոնացու:

Ավելին՝ mediamax.am

editors

Recent Posts

ՆԳՆ-ի պարզաբանումը Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ

ՆԳՆ-ն պարզաբանում է ներկայացրել Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ: «Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի…

7 minutes ago

Անահիտ Ավանեսյանը կպատասխանի առողջության ապահովագրության վերաբերյալ հարցերի

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ սկսում է Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ իրազեկող…

40 minutes ago

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը աջակցում է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին

Վրաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ծրագրին և գործողություններին, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ…

60 minutes ago

Լավրովը ժամանել է Թեհրան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի…

1 hour ago

Մեր գերիները շարունակում են Բաքվում մնալ. Հովհաննիսյան

«Մեր օրակարգում սահմանագծումն ու սահմանազատումն ամենազգայուն թեմաներից են». այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ…

2 hours ago

Անդրադարձել են Մատվիենկոյի՝ Հայաստան այցի կազմակերպչական հարցերին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա…

2 hours ago