Նրանք արդեն կորցրել են Հայրենիքի հետ ամենակարևոր կապը՝ լեզուն

Ամռանը հայերը գալիս են Հայաստան։ Ամերիկայից ու Եվրոպայից, Մերձավոր Արևելքից ու Ռուսաստանից։ Հատկապես շատ են գալիս Ռուսաստանից՝ հիմնականում ընտանիքներով, ոմանք իրենց ռուս կանանց հետ, համարյա բոլորը երեխաներով։ Ու Երեւանի զբոսայգիները լցվում են մանկական ձայներով, որոնց մեջ գերակայում է ռուսերենը։ Հայկական աչքերով, երբեմն դեռ հայկական անուններով երեխաները նեղվում ու փակվում են, երբ նրանց դիմում ես հայերեն կամ հարցնում ես՝ հասկանու՞մ են արդյոք մայրենի լեզուն։ Ծնողները միջամտում ու տեղեկացնում են, որ ՛՛երեխան ռուսական դպրոց ա գնում, հայերեն չգիտի․․․” Բա դուք հետը հայերեն չե՞ք խոսում, գոնե Հայրենիքում․․․՝ այդ հարցից հետո սովորաբար խոսակցությունն ընդհատվում է։ Մոտ միլիոն հայ վերջին քսան տարիների ընթացքում մեր աչքի առաջ վերածվեցին ռսի և ․․․վերացան։ Ինչու՞ պարսկահայերը, լիբանանահայերը, ամերիկահայերը հայ են մնում, իսկ ռսահայերը դառնում են ռուս։ Մեկ սերնդի ընթացքում, մի քանի տարում։ Սա երեւի պատմության մեջ ամենապուպուշ ու քնքուշ ցեղասպանությունն է։ Կենացներով, Գառնի-Գեղարդ գնալ-գալով, խաշ-խորովածով։ Այն էլ քանի դեռ ողջ են Հայաստանից Ռուսաստան տեղափոխված ծնողները։ Ինչ մեղք են այդ երեխաները, ինչ դժբախտ են իրենց Մոսկվա-Կրասնոդար-Չիտա-Որկուտայում։ Այդ երեխաները մեծանալով արդեն չեն գալու Հայաստան, նիանք արդեն կորցրել են Հայրենիքի հետ ամենակարեւոր կապը՝ լեզուն։ Հայաստանն այնտեղ է, որտեղ խոսում են հայերեն։ Հայը նա չէ, ում պապն էր հայ եղել, այլ նա, ում թոռն է մնացել հայ։ Հայերենն է մեր վերջին հանգրվանը։ Հայերենն է մեր Հայրենիքը։ Մայրենի Մայրենիքը։

Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան էջից՝

editors

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

5 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

5 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

5 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

6 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

7 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

7 hours ago