Քաղաքականություն

Լավագույն ընկերոջն օգտակար լինելու մղումով

Սերգեյ Համբարձումյանը դատավոր չէ, պարզապես լավ ընկեր է, ով նեղ պահին գրավը կտա, հարմար պահին էլ չի զլանա՝ նամակ կգրի։ Դատավոր չէ, բայց իրեն իրավունք է վերապահում իրավիճակը գնահատել և խորհուրդներ տալ հեռավոր մայրաքաղաքից, նույնիսկ ենթադրել, որ իր «հեղինակավոր» խոսքին սպասում էինք Հայաստանում։

«Ցանկացած ճգնաժամ հաղթահարվում է արդյունավետ ճգնաժամային կառավարչի կողմից, որը կարող է համախմբել առկա բոլոր ռեսուրսները, արագորեն կայացնել միակ ճիշտ որոշումները, դադարեցնել անկումը, կայունացնել իրավիճակը և վերելք սկսել բոլոր ոլորտներում»,- գրել է սրտացավ ընկերը՝ նշելով, որ իշխանությունը պետք է փոխանցել ճգնաժամեր հաղթահարած և Ռուսաստանի կողմից բացարձակ վստահություն վայելող անձի։

Թեև ճգնաժամային կառավարչի մասին պատկերացումները խիստ իդեալականացված են և շատ հեռու են մեր իմացած իրականությունից, բայց, հաշվի առնելով գործարարի բիզնես շահերը, «тонкий намек мы поняли», սիրելի ընկերոջը հարմար պահին օգտակար լինելու ջանքերն էլ գնահատեցինք։

Թեպետ նկատենք՝ Համբարձումյանի նամակում ճշմարտության հատիկ կա՝ ոմանք ամեն ինչ արել են Ռուսաստանի «բացարձակ վստահությունը» շահելու համար, որի հետևանքները դեռ երկար տարիներ զգալու ենք ազգովի…

Ամեն դեպքում՝ կրիտիկական իրավիճակներում խոսում են բոլորը, ուստի «քաղաքականությամբ չզբաղվող» Սերգեյ Համբարձումյանն էլ, բացառության կարգով, թող հերթական ծառայությունը մատուցի մերձավորին, մեկ է՝ իր խոսքը «խնդիրներ չի լուծում»։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

5 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

7 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

8 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

9 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

10 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

11 hours ago