ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՄ ԱՅՍ ԱՄՍԻՑ ՍԿՍԱԾ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ՝ (ՆԱԽԱՐԱՐՆԵՐ, ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐ, ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ, ՄԱՐԶՊԵՏՆԵՐ, ՓՈԽՄԱՐԶՊԵՏՆԵՐ) ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ 10–ԱԿԱՆ ՏՈԿՈՍԸ ՀԱՏԿԱՑՆԵԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ» և ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ:
Սեպտեմբերի 27–ից Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմը շարունակվում է մեկ ամսից ավելի։ Անդառանալի մարդկային կորուստներից բացի պատերազմը հասցրել է նաև անպատկերացնելի մեծ նյութական վնասներ, որոնք փոխհատուցելու համար մեզանից պահանջվելու է երկար ժամանակ, անդադար աշխատանք ու ահռելի ֆինանասական միջոցներ։
Ռազմաճակատում ընթացող պատերազմական գործողություններում հաղթելու ու նաև պատերազմի հասցրած վնասները վերականգնելու համար մեզ անհրաժեշտ է հզոր ու բռունցքված թիկունք, որը կգործի «ամեն ինչ Արցախի համար» տրամաբանությամբ։ Ինչպես բանակին, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին օգնելու համար մենք ունենք արդեն իսկ կայացած ինստիտուտներ, կառուցակարգեր՝ ի դեմս «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի», որը հայտնի է նաև որպես «1000 դրամների հիմնադրամ» և Հայաստան համահայկական հիմնադրամի։ Այս համակարգերի միջոցով մենք արդեն իսկ կարողացել ենք բանակի ու թիկունքի համար ապահովել զգալի ֆինանասական աջակցություն, որը սակայն բավարար չէ։ Անհրաժեշտ է ավելին:
Այս խնդրի լուծման նպատակով պաշտոնապես դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ առաջարկելով, որ առաջիկա ամսից կառավարության բոլոր անդամները, ԱԺ պատգամավորները, մարզպետներն ու փոխմարզպետներն իրենց աշխատավարձի 10–ական տոկոսը հատկացնեն համապատասխանաբար «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» և Հայաստան համահայկական հիմնադրամին:
Պաշտոնական նամակներին պատասխաններ ստանալու դեպքում կտեղեկացնեմ հաջորդիվ:
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյան
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…
ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Այսօրվանից Գյումրիում և Փարաքար խոշորացված համայնքում…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Երեւի…