ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում.
«Բա չիմացաք՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Թուրալ Գանջալիևը ադրբեջանական կողմից ագրեսիայի սանձազերծումից երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին, հանրային հրավեր է կազմում Ֆեյսբուքում՝ հրավիրելով ադրբեջանցիներին հոկտեմբերի 18-ին հանրահավաք անել Ստեփանակերտում:
Այս զավեշտը մի կողմից ակնհայտ է դարձնում ադրբեջանական ռազմական ծրագրերի ձախողումը, մյուս կողմից՝ ցույց տալիս, որ ադրբեջանցիները շարունակում են ապրել երևակայական աշխարհում՝ հեռու իրականությունից և տարված իրենց իսկ քարոզչությամբ:
Հրավերում նշվում է՝ «Մուտքն ազատ է»:
Այդ առիթով նշեմ, որ ինչպես ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն է նշել «Բարի գալուստ դժոխք»: Այստեղ ադրբեջանական ագրեսիային և հայերի բնաջնջման փորձին մեր պատասխանը՝ պատժիչ և դաժան է:
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»,- գրել է պատգամավորը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…