Քաղաքականություն
30.10.2020

Պատերազմը սկսելուց հետո որեւէ պատգամավոր պարգևավճար չի ստացել ու չպիտի էլ ստանա. Վահագն Թևոսյան

Պատերազմը սկսելուց հետո որեւէ պատգամավոր պարգևավճար չի ստացել ու չպիտի էլ ստանա. Վահագն Թևոսյան

Պատերազմը սկսելուց հետո պարգևավճար չենք ստացել ու չպիտի էլ ստանանք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներից մեկի մանիպուլյացիաներին, թե իբր այս իրավիճակում պատգամավորները պարգեւավճար են ստացել:

Պատգամավորի գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Մի կայք էլի պարգևավճարների թեմա բարձրացրեց էս նեղ մաջալին: Ու փորձել է ընթերցողին միտք հասցնել, թե պատգամավորները ռազմական դրության ժամանակ պարգևավճարներից չեն հրաժարվում:

Պատերազմը սկսելուց հետո պարգևավճար չենք ստացել ու չպիտի էլ ստանանք, բնականաբար: Դա անհնար է, դա անպատկերացնելի է:

Նայեցի հաշիվս. մինչև պատերազմ ստացածս գումարները պատերազմի ժամանակ գրեթե հարյուր տոկոսով՝ վարկային ու կոմունալ պարտավորությունները կատարելուց հետո, ծախսվել են պատերազմական կարիքների համար՝ հիմնադրամ կամ այլ համարժեք ծախսեր (օգնություն ճակատին կամ Հայաստան տեղափոխված մեր արցախցի եղբայրների ընտանիքներին):

Վստահ եմ՝ բոլոր գործընկերներս էլ են նույն կերպ վարվել: Գործընկերներ ունեմ, որոնք իրենց ընտանեկան բիզնեսի ամբողջ հասույթն են փոխանցել՝ միլիոնավոր դրամներ:

Չեմ իջնի էդ մակարդակի, որ հատ-հատ ապացույցներ ներկայացնեմ, որովհետև իմացողը գիտի, մնացածի մասով էլ վստահ եմ՝ ունակ չեն մեզ դեմոնիզացնելու էդ աստիճան, որքան էլ ինֆոբիզնեսը փորձի դա կազմակերպել:

Խնդրում եմ՝ հատուկ է, թե ակամա, մի արեք էդ պառակտիչ քայլերը, ընթերցողներին էլ՝ մի տրվեք էդ մանիպուլյացիաներին: Բոլորս որդիներ, եղբայրներ, հայրեր ունենք ճակատում, բոլորս ունենք մարդկային կորուստներ… ու ցավն էլ, նվիրումն էլ բոլորինս է: Այս մասին հիմա էսքան գրելն է նույնիսկ տհաճ»:

Լրահոս
Լուկաշենկոն հրահանգել է Բելառուսում հազվագյուտ մետաղներ հայտնաբերել
19:50
Լուկաշենկոն հրահանգել է Բելառուսում հազվագյուտ մետաղներ հայտնաբերել
Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները
19:21
Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները
Շեշտել են խաղաղության հաստատման անգերագնահատելի դերը
19:05
Շեշտել են խաղաղության հաստատման անգերագնահատելի դերը
Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել
18:45
Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել
Հակառուսական պատժամիջոցները պետք է վերանայվեն. Պեսկով
18:27
Հակառուսական պատժամիջոցները պետք է վերանայվեն. Պեսկով
Լարվածություն՝ Թուրքիա-Իրան հարաբերություններում
18:00
Լարվածություն՝ Թուրքիա-Իրան հարաբերություններում
Չինաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ի դեմ՝ իր շահերը պաշտպանելու համար
17:46
Չինաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ի դեմ՝ իր շահերը պաշտպանելու համար
Եղիշե Կիրակոսյանը  անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների խնդրին
17:23
Եղիշե Կիրակոսյանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների խնդրին
Աշխարհում ամեն ինչ գին ունի
17:02
Աշխարհում ամեն ինչ գին ունի
Վարչապետը կարևորել է անկանխիկ վաճառքի ժամանակ ՀԴՄ կտրոնի գեներացումը
16:54
Վարչապետը կարևորել է անկանխիկ վաճառքի ժամանակ ՀԴՄ կտրոնի գեներացումը
Խորհրդարանը քննարկում է 1899 և 1907 թթ. Հաագայի կոնվենցիաները վավերացնելու նախագիծը
16:37
Խորհրդարանը քննարկում է 1899 և 1907 թթ. Հաագայի կոնվենցիաները վավերացնելու նախագիծը
Տուգանային 9 միավորը 13 դարձնելու նախաձեռնությունն առաջացել է վարորդների խնդրանքով.  Սիմոնյան
16:14
Տուգանային 9 միավորը 13 դարձնելու նախաձեռնությունն առաջացել է վարորդների խնդրանքով. Սիմոնյան
Գևորգ Պապոյանն այցելել է Սուրենավանի նավթավերամշակման գործարան
15:52
Գևորգ Պապոյանն այցելել է Սուրենավանի նավթավերամշակման գործարան
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթը. Politico
15:37
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթը. Politico
Հայտնի է Վարդան Ղուկասյանի ձերբակալման պատճառը
15:19
Հայտնի է Վարդան Ղուկասյանի ձերբակալման պատճառը