ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ այսօր Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր հրապարակել են հետևյալ հայտարարությունը:
Հոկտեմբերի 30-ին Ժնևում համանախագահները առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նրանք նաև խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և ԿԽՄԿ-ի նախագահ Պետեր Մաուրերի հետ:
Համանախագահները կրկին կոչ են արել կողմերին ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները, ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը՝ Մոսկվայի հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն, որը կողմերը հաստատել են հոկտեմբերի 17-ին Փարիզում և հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում:
Առանց կրակի դադարեցման կամ այլ պարտավորությունների կատարման համար վնասի՝ կողմերը պայմանավորվել են շտապ կարգով մի շարք քայլեր ձեռնարկել, այդ թվում․
– կողմերը դիտավորյալ չեն հարձակվի քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա՝ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն;
– կողմերը ակտիվորեն մասնակցելու են ռազմի դաշտում աճյունների վերականգնման և փոխանակման իրականացմանը՝ ԿԽՄԿ-ին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին տրամադրելով անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ;
– կողմերը ԿԽՄԿ-ին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին մեկ շաբաթվա ընթացքում կփոխանցեն ներկայում կալանքի տակ գտնվող ռազմագերիների ցուցակը՝ ապահովելու նրանց հասանելիությունը և հետագա փոխանակումը;
– կողմերը գրավոր կներկայացնեն հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետին համապատասխան հրադադարի ստուգման հնարավոր մեխանիզմների հետ կապված մեկնաբանություններ և հարցեր:
Կողմերը մտքերի բաց և առարկայական փոխանակում են անցկացրել՝ ուղղված համապարփակ կարգավորման առանցքային տարրերի շուրջ իրենց բանակցային դիրքորոշումների հստակեցմանը՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետին համապատասխան։
Համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորման որոնումներում։
Ալեքսանդր Լուկաշենկոն հրահանգել է Բելառուսում հազվագյուտ մետաղներ հայտնաբերել։ «Պետք է փորենք, տեսնենք՝ ինչ ունենք մեր…
Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալով՝ հարձակման թիրախը եղել է…
Լատինական Ամերիկա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիմայում հանդիպում է ունեցել Պերուի…
Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու համար, ասել է Ադրբեջանի…
Վաշինգտոնը մեծ ներդրում կունենա ռուս-ուկրաինական խաղաղության գործում, եթե իսկապես դադարեցնի հովանավորել Ուկրաինային՝ հայտարարել է ՌԴ…
Այսօր Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ թուրքական քաղաքականության վերաբերյալ Թեհրանի հրապարակային քննադատության…