Տարածաշրջան

Կան ճշգրիտ տեղեկություններ վարձկան ահաբեկիչների մասին

ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը ճշգրիտ տեղեկություններ ունի մարտական գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից և Սիրիայից։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը Ռիա Նովոստիին տված հարցազրույցում։

Վերջինիս խոսքով՝ այս տվյալներն իրենք ստանում են մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և տարբեր գործընկերներից, Միջին Արևելքում, Մերձավոր Արևելքում գործընկեր ծառայություններից։

Հիշեցնենք՝ երեկ՝ հերթական բրիֆինգի ժամանակ, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես անդրադարձել էր Մերձավոր արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխված միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամներին, որոնց ձեռքերը մինչև արմունկներ արյունոտ են։

Նշենք, որ հայկական կողմն ունի կենդանի ապացույցներ՝ ռազմական գործողությունների ընթացքում գերեվարվել են երկու վարձկան ահաբեկիչներ, որոնց նկատմամբ հարուցվել են  քրեական գործեր։

Նկատենք, որ Վարձկանության մասին 1989 թվականին ընդունված ՄԱԿ-ի բանաձևով պետություններին արգելվում է հավաքագրել և օգտագործել վարձկան ահաբեկիչների։ Հատկանշական է, որ նույն բանաձևում ամրագրված է նաև, որ պետությունները չեն կարող ազգերի ինքնորոշման իրավունքը ճնշելու համար օգտագործել վարձկան ուժեր։ Նրանց ներգրավվումը կոնֆլիկտում կարող է դիտարկվել որպես ցեղասպան գործողության նախադեպ։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

2 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

3 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

3 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

3 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

4 hours ago

Մեսսին կվերադառնա Կամպ Նոու

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…

4 hours ago