Քաղաքականություն

Ռիսկային էր հակագրոհը և ի սկզբանե կանխատեսելի

Վերջին օրերին համացանցային ֆեյք ինդուստրիան առավել ընդգծված թիրախավորել է Արծրուն Հովհաննիսյանին։ Ակնհայտ է, որ որոշ շրջանակների դուր չի գալիս վերջինիս նկատմամբ ժողովրդի բացահայտ վստահությունը, որը նաև արտացոլում է հասարակության անվերապահ հավատը մեր Բանակի և ռազմաքաղաքական իշխանության նկատմամբ։ Նպատակը հստակ է, միգուցե առաջին հայացքից՝ ոչ տեսանելի. Արծրուն Հովհաննիսյանի նկատմամբ անվստահության մթնոլորտ ստեղծելով՝ մեկ այլ անկյունով մոտենալ իշխանափոխության հարցին։

Դիցուք՝ նախորդող օրերին հրապարակ նետվեցին Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ փոխնախարարի պաշտոնում նշանակվելու մասին չհաստատված լուրերը, ապա նաև փոքր «խայթնոցներով», առաջին հայացքից «անմեղ» մեկնաբանություններով և գլխագրերով սկսեցին կասկածներ սերմանել հանրության շրջանում առ այն, որ ՊՆ ներկայացուցիչը հավաստի տեղեկություններ չի հայտնում ռազմաճակատից։ Եվ տեղեկատվական դաշտը աղտոտող այս արշավում կա հետաքրքիր առանձնահատկություն՝ մեկտեղվել են ընդդիմադիր դաշտում դիրքավորված ռևանշիստները իրենց դիվերսիոն խմբերով՝ հերթական փորձը չձախողելու համար։

Ու այս ամենը կարելի էր անտեսել կամ գոնե վերագրել ադրբեջանական քարոզչամեքենայի անդադրում աշխատանքին, եթե պատերազմական այս խիստ վտանգավոր ժամանակահատվածում Սերժ Սարգսյանի գրասենյակն իր վիրավորված արժանապատվությամբ բացահայտ չանցներ հակագրոհի։ Նախկին իշխանություններին այս քայլին դրդեց Արծրուն Հովհաննիսյանի այն հայտարարությունը, որ 2018-2020 թվականներին նոր զենքերի ձեռք բերման ծավալն ամենամեծն է եղել, որից բխում է հետևյալ ոչ պակաս կարևոր միտքը՝ այդքան թմբկահարված հայ-ռուսական հարաբերություններն առնվազն գործընկերային են, և ոչ մի հետքայլ չի եղել զենքի գնման գործընթացներում։ Ռուսամետ հասարակությանն այլևս հնարավոր չէ կերակրել այն կեղծիքով, որ հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խութերի պատճառով ռազմավարական դաշնակիցը փրկության ձեռք չի մեկնում սանձազերծված պատերազմում…

Նկատենք, որ շատ ռիսկային էր ՀՀԿ-ի պոռթկումը, որի վերջաբանը հայտնի էր ի սկզբանե՝ հաշվի առնելով Արծրուն Հովհաննիսյանի «տիրապետած ինֆորմացիան» և անբիծ հեղինակությունը, նաև, ինչո՞ւ ոչ, նախկին իշխանությունների նկատմամբ եղած հասարակական տրամադրությունները։

Քրիստինե Հովսեփյան

 

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

7 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

8 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

9 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

9 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago