

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ի՞նչ նպատակով է Ռուսաստանը խոսում ահաբեկիչների մասին.
Ռուսաստանը նոյեմբերի 3-ից սկսած՝ ավելի ակտիվ և հասցեական է խոսում Արցախ ներթափանցած ահաբեկիչների մասին: Թեպետ պաշտոնական Մոսկվան հոկտեմբերին ևս անհանգստություն էր հայտնել ահաբեկիչների առումով, բայց չկային հստակ դիրքորոշումներ: Մինչդեռ.
– Նոյեմբերի 3-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ներգրավված վարձկանների թիվը հասել է 2000–ի», և դա «Վլադիմիր Պուտինը քննարկել է Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ»:
– Նոյեմբերի 5-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ «Մերձավոր Արևելքից ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխում են ահաբեկչական կազմակերպությունների անդամների, որոնց ձեռքերը, ինչպես արդեն ասել ենք, մինչև արմունկներն արյան մեջ են»:
– Նոյեմբերի 6-ին ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը պաշտոնապես հայտարարեց, որ իրենք «ճշգրիտ տեղեկություններ ունեն մարտական գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից և, առաջին հերթին, Սիրիայից», նաև դա են փաստում հայկական կողմի ներկայացրած փաստերը: «Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկերներից, Մերձավոր Արևելքից, Մերձավոր Արևելքում գործընկեր ծառայություններից», – ասել է Նարիշկինը:
Սերգեյ Նարիշկինը նաև հաստատել է, որ Թուրքիայի հետախուզական ծառայությունը ներգրավված է Արցախում ընթացող պատերազմում:
Թուրքիան և նրա արհեստական արբանյակ Ադրբեջանը շարունակում են պնդել, թե ոչ մի ահաբեկչի հետ կապ չունեն:
Ի՞նչ գործընթացի ենք մենք ականատես լինում:
Սա Սիրիայի սցենարն է՝ ռուսական պլանավորմամբ: Ինչպես Սիրիայի պարագայում, Ռուսաստանը հատկապես 2015-ից հետո մի քանի անգամ մատնանշեց ահաբեկիչների դաժանությունները և միաժամանակ նրանց համագործակցությունը Թուրքիայի հետ: Թուրքիան հետևողականորեն հերքում էր դա:
Կարևոր համարելով սիրիացի խաղաղ բնակիչների անվտանգության ապահովումը և դաշնակից երկրի՝ Սիրիայի կառավարությանն աջակցելը՝ Ռուսաստանը 2016-ից հետո սկսեց ավիահարվածներ հասցնել ահաբեկչական խմբավորումների ճամբարներին: Թուրքիան այդ ժամանակ չէր կարող բարձրաձայն ասել, որ ռուսական օդուժը թիրախավորել է նաև իր զինված ուժերին, քանի որ պաշտոնական Անկարան երբևէ չի ընդունել, որ համագործակցում է ահաբեկիչների հետ, իսկ եթե չկա համագործակցություն, ապա չեն կարող ահաբեկիչներն ու թուրքական բանակը լինել նույն ճամբարում:
Արդյունքում թուրքական բանակը ռուսական ավիահարվածների հետևանքով ունեցավ հսկայական մարդկային և զինտեխնիկայի կորուստ, կարճ ժամանակում Սիրիան հիմնականում ազատվեց ահաբեկիչներից, թուրքերն էլ ստիպված եղան բավարարվել միայն երկրի հյուսիսային որոշ շրջաններում տեղակայվելով, սակայն այնտեղ էլ նրանց ջարդում է Սիրիայի կառավարական բանակը:
Արցախ ներթափանցած ահաբեկչական խմբավորումների հետ իրենց կապը հետևողականորեն ժխտող թուրքական ու ադրբեջանական կառավարությունները արդյո՞ք կկարողանան բողոքել, եթե առաջիկայում ավիահարվածների հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ոչնչացվեն նաև մեծ թվով ադրբեջանցիներ և թուրքեր:
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…