Հայաստան

ՀՀ Գլխավոր դատախազությունը պատրաստ է միջազգային կազմակերպություններին թույլատրել շփումները սիրիացի վարձկանների հետ

ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին։ Այս մասին տեղեկանում ենք Դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունից, որտեղ, մասնավորապես ասվում է հետևյալը։

ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն տեղեկացրել է, որ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրա շրջանակներում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված կերպով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում կալանավորվել են Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ, ազգությամբ արաբ Մուհհրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը և Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին:

Նշվածներից առաջինը Արցախի պաշտպանության բանակի կողմից հայտնաբերվել է 2020թ. հոկտեմբերի 29-ին, իսկ երկրորդը նոյեմբերի 1-ին՝ Արցախի Հանրապետությում իրականացվող ռազմական գործողությունների ընթացքում: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն)։

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ նշված անձինք Սիրիայի հյուսիսային բնակավայրերից 2020թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղափոխվել են Ադրբեջան Թուրքիայի Հանրապետության միջոցով և Ադրբեջանի զինված ուժերի կազմում, վարձատության դիմաց անօրինական կերպով անմիջականորեն ներգրավվել Արցախի Հանրապետության զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ ռազմագործողություններում, հանցագործություններում:

Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը դիմում է Հայաստանում գործող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում մասնագիտացած միջազգային շահագրգիռ կազմակերպություններին առ այն, որ վերոնշյալ հանգամանքների առկայության մեջ համոզվելու ցանկություն ունենալու դեպքում պատրաստ ենք համապատասխան հայտի հիման վրա ապահովել շփումները կալանավորված անձանց հետ և տրամադրել վերոնշյալի վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

14 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

16 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

17 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

19 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

19 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

20 hours ago