Ասիական բանկի բժշկական ապահովագրության գծով փորձագետ Սամվել Խարազյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Բժշկական ապահովագրության ներդրումը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ

Եթե չեմ սխալվում, 2002 թվականից սկսած՝ մասնավոր ապահովագրական ընկերությունների կողմից իրականացվում են բժշկական ապահովագրության ծածկույթի ապահովման որոշակի ծրագրեր, այսինքն՝ ներկայացվում են որոշակի փաթեթներ: Բայց մենք հիմնականում ունեցել ենք կորպորատիվ բժշկական ապահովագրություն. կազմակերպությունները, գործատուները իրենց աշխատողների համար որոշակի փաթեթներ են ձեռք բերել, և պետությունը նաև աջակցել է դրան,քանի որ արտոնություններ է սահմանել այդ կազմակերպությունների համար, եթե չեմ սխալվում, 120 000-ից ավելի՝ մինչև 200 000 դրամի չափով աշխատակցին ապահովագրելու դեպքում թույլ էր տալիս, որ կազմակերպությունը դա դիտի որպես ծախս իր հաշվապահական ձևակերպումներում: 2012 թվ.-ից, երևի շատերը կհիշեն, որ սոցիալական փաթեթի համակարգը ներդրվեց և մի տարի անց՝ զինծառայողների, իսկ 2014թվականից բոլոր պետական հիմնարկների ծառայողների համար այդ ծրագիրը հետ վերադարձվեց առողջապահության նախարարությանը, ու այն դարձավ առանձին բյուջետային ծրագիր, սկսեց կառավարվել պետական առողջապահական գործակալության կողմից: Դրա մասին, այն խնդիրների մասին, որոնք առաջացել են, բավարար չափով խոսվել է. փաստորեն հաշվարկների ոչ օպտիմալ տարբերակներով փաթեթի սահմանումը և վճարումը բերեցին նրան, որ ուղղակիորեն այդ ժամանակահատվածում հատուցումների շատ ցածր տոկոսը ապահովվեց: Դրա արդյունքում մոտավորապես 6-7 մլրդ դրամ ուղղակի մնաց մասնավոր ապահովագրական ընկերությունների տնօրինության տակ: Հենց նաև այդ հանգամանքը հաշվի առնելով է, որ կառավարությունը որոշում կայացրեց ու ծրագրի իրականացումը տեղափոխեց առողջապահության նախարարություն: Արդյունքում նախնական հավաքագրված գումարը, որ շուրջ 10 մլրդ էր կազմում, կրճատվեց, մոտ 4 մլրդ դրամ էր արդեն այդ ծրագրի շրջանակներում շահառուների փոխհատուցումը կազմում: Բացի այդ առողջապահության նախարարությունը բարելավեց նաև ծառայությունների շրջանակը: Եթե մինչ այդ դժվարամատչելի և այլ որոշակի հետազոտություններ ընդգրկված չէին, ապա ընդգրկվեցին: Հանվեց հատուցման շեմը. նախկինում գործում էր մինչև 3.8 մլն դրամի հատուցման շեմ, դա վերացվեց, այսինքն՝հետագայում բոլոր շահառուները փոխհատուցվում էին, ինչքան որ ծառայությունները հասանելի էին և կարող էին իրականացվել:Բայց ցավոք սրտի, 2017 թվականի հոկտեմբերի մեկից այս տեղաշարժը իրականացվեց, այսինքն՝ նորից հետ վերադարձվեց մասնավոր ապահովագրական ընկերություններին, իհարկե որոշակի սահմանափակումներով, բայց միևնույնն է, նորից հատուցման գումարները մնացին մասնավոր ապահովագրական ընկերություններին, ու դեռևս շարունակում են մնալ, ինչը ես՝որպես փորձագետ և որպես առողջապահության ֆինանսավորման ոլորտի մասնագետ, համարում եմ, որ ներկայիս պետական բյուջեի ցածր ֆինանսավորման պայմաններում շքեղություն է: Այդ ծրագրի կառավաման համար,իմ գնահատմամբ, տարեկան մոտավորապես 700-800 մլն դրամի չափով մնում են մասնավոր ապահովագրական ընկերություններին որպես ադմինիստրատիվ ծախսեր կամ շահույթ: Մենք այդ հարցը չենք ունենալու այն պարագայում, երբոր դա իրականացվի պետական հիմնադրամի միջոցով:
Այսինքն՝ինչո՞վ է տարբերվում պետական կառավարման մարմնի կողմից իրականացվող ապահովագրումը մասնավորից: Երբ յուրաքանչյուր մարդու հաշվով ամեն ամիս գումարը փոխանցվում է, ու սպառում չի լինում, այդ գումարները մնում են ապահովագրական ընկերություններին: Երբ որ պետական ծրագիր է իրականացվում, գումարը տրամադրվում է միայն այն դեպքում, երբ դրա փաստացի սպառումը կա, ու պետական առողջապահական գործակալությունը որոշակի ժամանակի ընթացքում կարողանում է դիտարկել այդ գումարների սպառման հարաբերակցությունը և ավելացած գումարները տեղաշարժել դեպի այլ գերակա ծրագրեր, որտեղ շատ ավելի պակաս է ֆինանսավորումը, կամ լրացուցիչ ծառայությունների փաթեթներ է սահմանում: Մասնավորի դեպքում այդ խնդիրը չի կարող այդպես լուծվել:

Աղբյուրը՝ Yerevak / Երևակ – Media analytical group / Բարեփոխումներ

editors

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

14 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

16 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

17 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

19 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

19 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

20 hours ago