«Կանանց հանդեպ բռնության թեման շերտավոր անկեղծ վերլուծության կարիք ունի»․ Անժելա Էլիբեգովա

Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կանանց հանդեպ բռնության թեմային․

«Կանանց հանդեպ բռնության թեման շերտավոր անկեղծ վերլուծության կարիք ունի, առանց դրա լուծում չի լինելու։ Անանուն գրառումները մնալու են ամորֆ զայրույթի, շոկի և քննարկման առարկա, հետո մոռացվելու են գնան, քանի որ չկա պատժի անխուսափելության բաղադրիչ։ Բաց խոսելու համար հանրությունը պատրաստ չի լինելու ոչ այսօր,ոչ վաղը։ Փաստենք նաև,որ բազմաթիվ կանանց խնդիրներով զբաղվող ՀԿ-ներ տասնամյակներ գործելով չեն հասել բուն խնդրի լուծմանը՝ բռնության զոհի անվտանգությունը ֆիզիկական և հոգեբանական ապահովմանը։ Պետությունն էլ իր բյուռոկռատիկ մեխանիզմներով դանդաղաշարժ ու բռի ա այդ զգայուն հարցում։
Էստեղ օրենքներով ու կարգավորումներով հարցին չես օգնի, էստեղ համակարգային փոփոխություններ են պետք հասարակության մեջ։
Առաջին խնդիրը՝ անտարբերությունը դիմացինի կյանքի հանդեպ։ Ավելի թույլի, ավելի խեղճի հանդեպ անտարբերությունը։ Դա վայրի կապիտալիզմի հետևանքներից ա, каждый сам за себя նույնիսկ մի ընտանիքի մեջ։ Այո, մեր հասարակությունը ոչ մի արատավոր երևույթներից զերծ չի, այո արխայիկ հասարակության կանոնները սկսել են սբոյ տալ արտաքին աշխարհի հետ կոմմունիկացիաների արդյունքում, այո կարծրատիպերը կոտրվում են ու դա պետք ա ընդունել ու լուծում գտնել։
Երկրորդը՝ չխոսելու բարդույթը։ Մենք իրար չենք լսում, մեզ հետաքրքիր չեն դիմացինի խնդիրները, մենք հարցնում ենք ոնց ես՞ զուտ ձևական քաղաքավարիությունից։ Մենք չենք գնում եկեղեցի, չենք գնում հոգեբանի մոտ, չենք զանգում թեժ գիծ։ Մեզ հեռուստացույցով չեն պատմում, ինչ անել սենց դեպքերում, ուր գնալ, ինչպես վարվել։ Չկա մարմին,որը իրա հետ անցնելու ա ողջ ճանապարհը խոստովանելուց սկսած, դատարանից դուրս գալուց ու հետագա սոցիալիզացիայից պրծած։
Երրորդ խնդիրը՝ աղջկան թույլ ու պոտենցիալ զոհ դաստյարակելը։ Ես 15 տարեկանից գնացել եմ Մոսկվա սովորելու, հայտնվել եմ տարբեր իրավիճակներում,բայց ոչ երբեք զոհի կարգավիճակում, քանի որ ինձ մանկուց սովորեցրել են постоять за себя: Ու ցանկացած աղջիկ պիտի սովորի կրիզիսային իրավիճակներում գազ տալ, եթե ոչ մանկուց, ապա գիտակից տարիքում։ Պետք էղած տեղը քարը վերցնի տա գլխով։ Որովհետև աշխարհը տենց անարդար տեղ ա թույլի համար, եթե չես հաջողացրել ծնվես միլլիոնատերի ընտանիքում։
Չորրորդ խնդիրը՝ պատժից խուսափելը։ Ամեն անգամ,երբ տղամարդը իմանա, որ կլինեն հետևանքներ ու ոչ թե ծածկադմփոցով ամուսնացնելը կամ փողով հարցը փակելը, տաս անգամ կմտածի աղջիկ փախցնելուց առաջ»։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից՝ facebook.com/anzhela.elibegova

editors

Recent Posts

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում հոկտեմբերի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում…

8 mins ago

Իրանում ահաբեկչության հետևանքով չորս մարդ է մահացել

Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 4 մարդ է զոհվել։ Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Նիկշահր…

20 mins ago

Ադրբեջանական սադրանք Ֆրանսիայի դեմ

Սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցի քաղաքական վտարանդի Վիդադի Իսկանդերլին մի խումբ անձանց կողմից ենթարկվել է…

29 mins ago

Ալիեւը Հայաստանի ընդդիմությանը «հիմնավոր նյութ» է մատակարարում

Ոչ մի գաղտնիք չկա, թե ինչու՞ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին խոսում է Հայաստանում ադրբեջանցիների…

35 mins ago

Ռուսական կողմը հարված է հասցրել Խերսոնի շուկային

Ռուսական զորքերը գնդակոծել են Խերսոնը, հարվածի տակ է հայտնվել քաղաքի կենտրոնում գործող շուկան՝ հայտնում են…

42 mins ago

Մհեր Գրիգորյանը դիմավորել է Իրանի նախագահի առաջին տեղակալին, Ղրղզստանի և Ուզբեկստանի վարչապետներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին…

43 mins ago