Facebook

Մենք կուղղենք մեր սխալները, և դուք կվերադառնաք ձեր տները․ Աննա Հակոբյանը՝ արցախցիներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մեր բանակը, մեր զինվորը անհավասար ու անարդար պատերազմում կանգնեցին մինչեւ վերջ։ Նրանք միայնակ հերոսաբար կռվեցին մի քանի երկրի բանակների դեմ՝ դիմակայելով առջեւից թշնամու, թիկունքից թուլամորթների ու դավաճանների հարվածներին։

2018-ին մենք անհավասար պայքարում հաղթեցինք պետության թալանչիներին, որպես քաղաքացի ուղղեցինք մեր մեջքը, որովհետեւ հավատացինք մեր հաղթանակին ու չընկրկեցինք նրանց դիզած միլիոնների ու ուժի առաջ։

Որպես պետություն եւ ժողովուրդ մենք կուղղենք մեր մեջքը եւ կհաղթենք ամբողջ աշխարհին միայն մի պարագայում, եթե մեկ մարդու նման հավատանք մեր հաղթանակին, հաղթահարենք մեր վախերը, արմատախիլ անենք մեր միջի դավաճաններին եւ չընկրկենք ոչ մի ուժի առաջ։

Սիրելի արցախցիներ, մի՛ հրկիզեք ձեր տները։ Հայ ժողովուրդը պետք է իր տունը պաշտպանող լինի, ոչ թե՝ հրկիզող։

Մենք կհաղթահարենք մեր ներքին խնդիրները, կուղղենք մեր սխալները, եւ դուք կվերադառնաք ձեր տները։ Մենք դա կանենք բոլորս միասին, ամենօրյա քրտնաջան աշխատանքով այնքան, որքան պահանջվի։

Մենք որպես ժողովուրդ եւ պետություն կուղղենք մեր մեջքը։ Հայ ժողովուրդը այլեւս երբեք 1915 թիվ թույլ չի տալու, ամբողջ աշխարհի անտարբեր հայացքի ներքո չի ցեղասպանվելու։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

6 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

6 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

7 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

7 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

8 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

8 hours ago