

Ստորագրված փաստաթուղթն արդեն իրագործվում է։ Բայց դեռ ամեն ինչ վերջացած չէ, որի համար քայլեր են անհրաժեշտ։ Ամենաառաջինը պետք է վերադառնանք ԵԱՀԿ Մինսկի խմբի «պրոցեսին», քանի որ սա եռակողմ հայտարարություն է, որը զինադադար է։ Այս մասին մշակույթի և մարզական ոլորտի ներկայացուցիչների, քաղհասարակության անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագահ Արմեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը՝ երեք համանախագահներով, որին տրված է մանդատ որոշելու Արցախի վերջնական ստատուսը, պետք է շատ արագ վերականգնել։ Այս փաստաթուղթը չի որոշում Արցախի վերջնական կարգավիճակը և արդեն համապատասխան հայտարարություններ կան Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից։
Սարգսյանը ընդգծեց՝ պետք է վերադառնալ բանակցություններին, բայց դրա համար պետք է համախմբվի ժողովուրդը։ Մեր ճանապարհը հստակ է՝ պետք է կանգնենք, կազմակերպվենք։ Ազգային և պետական կարգապահություն է անհրաժեշտ, պետք է կրկնապատկենք մեր աշխատասիրությունն ու ջանքերը։
Նախագահը հիշեցրեց՝ պատերազմում վիրավորված տղաները պետք է լինեն պետության անմիջական հոգածության տակ։ Զոհված հերոսների ընտանիքները մեր բոլորիս աջակցության կարիքն են զգում։
Պետք է սթափ գնահատական տանք, թե այսօր ինչպիսին է մեր Բանակը, ինչպիսին է մեր տնտեսությունը, գիտության վիճակը։ Գնահատականներ տալուց հետո կունենանք հստակ տեսլական, թե ուր ենք գնում և դրանից բխող ծրագիր կմշակենք։
Ըստ Սարգսյանի՝ հանրության բևեռացումը անթույլատրելի է, նախագահը՝ իր սահմանափակ լիազորություններով, ամեն ինչ անելու է նման երևութից խուսափելու համար։
«Պետք է շտկենք մեր մեջքը և վստահ լինենք, որ գնալու ենք առաջ։ Առաջ գնալու ճանապարհը պարզ է՝ սովորենք չստել ինքներս մեզ, ճշմարտության աչքերին նայենք, եթե 10 դրամ ունենք, ասենք, որ 10 դրամ ունենք։ Ոչ թե մեծ-մեծ ասենք՝ 1000-ն ունենք։ Եվ երբ ժամանակը գա ընտանիքը պահելու համար ասեն 100 դրամ տուր, պարզվի, որ չունես 100 դրամը, այլ ուղղակի մեծախոս ես։ Եթե տեսնում եք, որ մեր բանակը ժամանակակից չի, եկեք ասենք, որ մեր բանակը ժամանակակից չի»,- շեշտեց Արմեն Սարգսյանը։
Քրիստինե Հովսեփյան Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…