Կրթություն

Այս ծանր ժամանակներում ճկուն կրթական համակարգի փոխարեն պետք է մտածենք էֆեկտիվ համակարգի մասին. Սմբատ Գոգյանը առաջարկ է ներկայացրել Կառավարությանը

Բոկ նախկին ղեկավար Սմբատ Գոգյանը բաց նամակ է հղել Կառավարությանը։

«Կրթության և գիտության կառավարումը ձախողված է։ Կրթության կազմակերպման ամբողջ բեռը դրված է մեկ փոխնախարարի ուսերին։ Փոխնախարարի, ով քաղաքական թիմի անդամ չէ։ Նրա հետ բեռը պետք է կիսեր նաև նախարարն ու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, սակայն կարծես թե այդ կենտրոնը ծաղրում է և՛ նախարարին, և՛ հանրակրթության մասնակիցներին։ Այս ծանր ժամանակներում ՃԿՈՒՆ կրթական համակարգի փոխարեն պետք է մտածենք ԷՖԵԿՏԻՎ համակարգի մասին։ Ուստի, քաղաքական կամքի և աջակցության դեպքում խոստանում եմ կյանքի կոչել հետևյալը

ա) Յուրաքանչյուր դասարանի համար ստեղծել 1-2 համապետական ուսումնական պլան, որոնցով կառաջնորդվեն բոլոր հանրակրթական դպրոցները։

բ) Յուրաքանչյուր առարկայի յուրաքանչյուր դասի վերաբերյալ ստեղծել մեկական ՈՐԱԿՅԱԼ վիդեո դաս՝ համապատասխան տնային առաջադրդանքներով և առաջադրանքների ամփոփումով։ Վիդեոդասերին մասնակցելու են սակավաթիվ քանակությամբ աշակերտներ։

գ) Մարզպետարաններն ու համայնքային կենտրոններն իրենց տարածաշրջանի բոլոր աշակերտներին ապահովեն պահանջվող վիդեոդասերին հասանելիություն։

դ) Ուսուցչին ազատել օնլայն դաս բացատրելու տաժանակիր պրոցեսից, փոխարենն ուսուցիչը դառնա մենթոր և աշակերտներին մեկնաբանի վիդեոդասերի բովանդակությունները։ Աշակերտն ինքն իրեն և իր ծնողին հարմար ժամի կարող է նայել իրեն հասանելի կամ համայնքի ղեկավարի տրամադրած մեխանիզմով։

ե) Արդյունքում ուսուցիչ չունեցող դպրոցներում հասանելի կդառնան որակյալ դասեր։ Ուսուցիչ չունեցող երեխայի մենթորությունը կկարողանա ստանձնել ցանկացած այլ դպրոցի ուսուցիչ, որը կիրականացվի խրախուսման մեխանիզմով։

զ) Արցախից տեղահանված աշակերտները կունենան կրթության նորմալ հասանելիություն։

է) Վիդեոդասերը կարող են դառնալ ուսուցիչների համար մեթոդական նորամուծություններ։

ԿԱԻ լուծարումից հետո երկու տարի է Հայաստանում այս, թեկուզև վատ աշխատած համակարգին այլընտրանք չի ստեղծվել։ Նշվածս նպատակին հասնելու համար համագործակցելու եմ բոլոր շահագրգված կազմակերպությունների, անհատների, հիմնադրամների հետ։

Ներգրավելու եմ ԵՊՄՀ, dasaran.am, մասնավոր և պետական դպրոցների գիտելիքը, փորձն ու հմտությունները։ Համագործակցելու եմ ԿԳՄՍ փոխնախարարի հետ։ Ներգրավելու եմ ՏՏ ոլորտի կազմակերպություններին, հեռուստաընկերություններին, իմ ընկերներին և աշակերտներին։ Հարգելի կառավարություն, գիտեք, որ առ այսօր իմ ներկայացրած բոլոր փաստերը եղել են ճիշտ, տեղյակ եք, որ հրաժարվել եմ ինձ հասանելիք պարգևավճարների գերակշիռ մասից։ Տեղյակ եք, որ աշխատել եմ ծրագրավորող, հիմնադրել և ղեկավարել եմ ՏՏ կազմակերպություն։ Տեղյակ եք, որ ավելի շատ եմ դպրոցում դասավանդել, քան ԿԳՄՍ բոլոր աշխատակիցները վերջին տասը տարիներին միասին վերցրած։

Այս նախաձեռնության մեջ անձնական շահ չունեմ։ Նախաձեռնությունը սկսելուց դեպքում խոստանում եմ 2021թվականի հոկտեմբերի 1-ից եղած ամբողջ համակարգը փոխանցել ցանկացած պետական հիմնադրամի կամ կազմակերպության։ Բայց, պետք է ինձ ազատեք ցանկացած տիպի բյուրոկրատական քաշքշուկներից։ Առաջարկս ուժի մեջ է մինչև 2020թվականի նոյեմբերի 20-ը, ժամը 18։00։ ՀԳ․ Հավելեմ, որ այդ գումարները կան, պարզապես դրանց ծախսից օգուտ չկա»։

Թիվ 1

Recent Posts

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…

7 minutes ago

Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…

13 minutes ago

Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան

«Վստահ եմ, որ, այո, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր…

30 minutes ago

Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg

Ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը գրում է, որ Հայաստանը ակնկալում է մինչև 13 միլիարդ դոլարի ներդրումներ…

42 minutes ago

Ռուսական գազը կմատակարարվի Իրան

Իրանում պատրաստվում են Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում…

58 minutes ago

Սա պատերազմողից դեպի հարևան տրանսֆորմացիայի կարևոր հանգրվան է. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի…

2 hours ago