

Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ ամեն օր եկել են աշխատանքի, իսկ արտահերթ նիստին չեն մասնակցել, քանի որ պետք է պատրաստ լինի այն օրակարգը, որը բխում է մեր երկրի ներքին և արտաքին անվտանգությունից։
Ըստ պատգամավորի՝ հերթական նիստին «Իմ քայլը» դաշինքը կմասնակցի, պետք է շարժվել երկրի էքստրեմալ օրակարգով, ռազմական դրության շրջանակներում, քանզի կան ներքին և արտաքին բազում խնդիրներ։ Պետք է դուրս գալ անկումային տրամադրություններից և պատրաստ լինել մարտահրավերներին այն առումով, որ հակառակորդը փորձելու է օգտվել իր առավելությունից, ուստի անհրաժեշտ է նախապատրաստվել բոլոր հնարավոր զարգացումներին։
«Պաշտպանության հանձնաժողովն ունի անելիքներ և, որպես պառլամենտական երկիր, Պաշտպանության հանձնաժողովը, կարծում եմ, Զինված ուժերի, Ներքին գործերի նախարարության, անվտանգության բոլոր մարմինների հետ ունի ներդաշնակ աշխատելու պարտավորություն թե՛ օրենսդրական դաշտում, թե՛ այդ համակարգի վերահսկողությանն ավելի ակտիվ ներգրավված լինելու հարցում, և ես կարծում եմ, որ մենք միասնական այդ խնդիրները պետք է լուծենք»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշեց՝ եթե կան սխալներ, իսկ սխալներ հաստատ կան, դրանք վերացնելուն, մեր կարողություններն ավելացնելուն պետք է ուղղվեն ջանքերը, և բյուջետային քննարկումների ժամանակ նույնպես պետք է այդ տրամաբանությունը ներառվի կապված թե՛ Բանակի, թե՛ սպառազինության, թե՛ բանակի կառուցվածքի վերանայման հետ։
«Լինեմ անկեղծ՝ տրամաբանությունը կարող էի պատկերացնել, բայց տեքստի բովանդակությանը տեղյակ չէի և կարծում եմ տեղյակ չեն եղել շատերը, ինչպես ներկայացրեց վարչապետը», – անդրադառնալով ստորագրված փաստաթղթին՝ հայտնեց Քոչարյանը։
Պատգամավորը նկատեց՝ հանրության շրջանում առաջացած «ինչուները» կպարզաբանվեն, բայց Պաշտպանության բանակը այս պահին մենակ թողնելը ճիշտ չէ։ Այս օրերին բազմաբնույթ տեսակետներ են հնչում, բայց միայն առաջարկում են փրկության կոմիտեներ ստեղծել, իսկ Հայաստանը սահմանադրական երկիր է և Ազգային ժողովն է այն հարթակը, որտեղ պետք է լուծվեն քաղաքական խնդիրները։
Քրիստինե Հովսեփյան Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…