Facebook
14.11.2020

Արծրունն ասաց՝ եղբայր, եթե հանկարծ պարտվենք, թքած, թե ինչ կանեն ինձ կամ իմ հեղինակության հետ

Արծրունն ասաց՝ եղբայր, եթե հանկարծ պարտվենք, թքած, թե ինչ կանեն ինձ կամ իմ հեղինակության հետ

«Մանթաշով գործարարների միության» նախագահ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես մի տեսակ ծուռ խասիաթ ունեմ, մեկ-մեկ խոսել էն, ինչ մտածում եմ, նույնիսկ տեղեկատվական թրենդերին հակառակ: Հիմա էլ նույնն եմ անելու:

Արծրունին հիմա ընդունված է քննադատել, քանի որ ինքը շատ էր դրականի վրա կենտրոնանում, բայց պարզվեց վիճակն էդքան էլ լավ չէր: Իսկ ինքը չէր ասում դրա մասին: Հասկանում և ընդունում եմ հասարակության զայրույթը, քանի որ էս հանգուցալուծումը շոկ էր բոլորիս համար, իսկ Արծրունի ոճից չէիր զգում նման հանգուցալուծման մոտ լինելը: Բայց հասկանալու հետ զուգահեռ պարզաբանեմ իմ կարծիքը:

1. Արծրունն ինքնուրույն չէր կարող որոշել, թե ինչ ինֆորմացիա տա: Մաքսիմում ձևակերպումներում ազատություն ուներ: Դրա մասին վերջերս ինքն էլ գրեց:

2. Պատերազմի ընթացքում մի քանի անգամ Արծրունի հետ խոսել ենք տեղեկատվական ոճի մասին: Իր իմիջի հետ կապված հնարավոր էս սցենարն ինքը շատ լավ գիտեր: Նույնիսկ մի անգամ ասեցի գիտես չէ, եթե հանկարծ պատերազմը պարտվենք, քեզ այրելու են խարույկների վրա: Ինքն էլ ընենց պատասխան տվեց, որ ես ամաչեցի ասացիծս (վոյսը կա մոտս): Ասեց եղբայր, եթե հանկարծ պարտվենք, թքած, թե ինչ կանեն ինձ կամ իմ հեղինակության հետ: Ինչու՞ ես վատ զգացի հարցիցս` քանի որ մենք երկիր ենք կորցնում, իսկ ես իր իմիջի մասին էի խոսում:

3. Ինչու՞ Արծրունը չէր խոսում բացասականի մասին: Իրականում խոսում էր, ուղղակի ավելի շատ կենտրոնանում էր դրականի վրա, մեկ էլ խոսում էր էնպես, ինչպես պետքա խոսի պաշտոնական անձը: Ասենք ասում էր ծանր մարտեր են, մեր ստորաբաժաբումները տեղափոխվել են այլ բնագծեր: Բա հո չէ՞ր ասելու զինվորները փախան, քանի որ լիքը կազմակերպչական խնդիրներ կային: Էդ ո՞ր բանակն է էդպես լուսաբանում իր նահանջը: Բա որ պարտությունների վրա տեղեկատվական կենտրոնանալոից խուճապ սկսվե՞ր: Ավելի վատ կլիներ:

4. Ավելի շատ կենտրոնանում էր դրականի վրա, իսկ, որ դրականն ավելի շատ էր, դա փաստ է: Նայեք սահմանին, սահմանի երկայնքով մենք ավելի շատ դիրքեր պահել ենք, քան կորցրել: Հենց էդ պահած դիրքորի ու հերոսականի մասին օբյեկտիվ իրականությունն էլ փոխանցում էր Արծրունը, խուճապ չառաջացնելու համար:

4. Ասում են թող բացասականի մասին ասեր, մենք ավելի ուժեղ մոբիլիզացիայի կգնայինք: Վստա՞հ եք: Բա որ ավելի ուժեղ խուճապ սկսվեր, ո՞նց էինք տակից դուրս գալու: Ի՞նչ երաշխիքներ, որ խոիճապ չէր առաջանա:

5. Եկեք ֆիքսենք, որ Արծրունը շատ բան էր անում հաղթանակի համար, շատ ավելի շատ, քան ՊՆ ի շատ չինովնիկներ: Ով առնչվել է հետը, գիտի, որ գիշեր ցերեկ չկար, իր կամ ուրիշի իրավասություն չկար, սկսած Արցախի X զորամասի համար դրոն ճարելուց մինչև բարեգործական գույքը մաքսայինից հանել իր վրա էր վերցնում, առանց չինովնիկության: Միևնույն ժամանակ շատ ՊՆ չինովնիկներ կարողա օրերով թղթաբանության հետևից գնային, ժամը 18:00 ից հետո չաշխատեին, ասեին մեր գործը չի դա և այլն:

Էսքանից հետո իրեն քավության նոխազ հանելն արդար չէ:

Մեր զինվորը շատ ուժեղ է, մեր զինվորի մարտունակությունը մի քանի անգամ բարձր էր թշնամիներից, մեր զինվորը մեծամասամբ պահեց սահմանները, անկախ ահավոր վատ պետական թիկունքի կազմակերպվածությունից, անկախ տեխնիկական թուլությունից ու անկախ թշնամու անհավասարակշիռ մեծ ուժերից: Թուլության դեպքեր իհարկե եղան, իհարկե դրանք փոքրամասնություն էին: Ցավոք քաղաքական դաշտը պարտությունը հիմնավորելու համար հիմա կենտրոնացել են զինվորների թուլությունների վրա: Թուլության դեպքերը շատ ավելի քիչ էին, քան ուժինը, Արծրունն էլ լուսաբանում էր այդ հերոսությունները: Հուսով եմ կշարունակի պատմել հերոսությունների մասին, դա մեզ է պետք, ոչ թե իրենց։

Լրահոս
Կալլասը Իրանին կոչ է արել դադարեցնել ՌԴ-ին ռազմական աջակցությունը
12:14
Կալլասը Իրանին կոչ է արել դադարեցնել ՌԴ-ին ռազմական աջակցությունը
Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել․ ԱԴԾ
11:57
Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել․ ԱԴԾ
Թրամփը հայտնել է Զելենսկու և Նեթանյահուի հետ լավ հանդիպումների մասին
11:45
Թրամփը հայտնել է Զելենսկու և Նեթանյահուի հետ լավ հանդիպումների մասին
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
11:28
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. նախարար
11:25
Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. նախարար
Լրագրողների գործունեությունը սահմանափակող փոփոխություններ չեն արվել
11:19
Լրագրողների գործունեությունը սահմանափակող փոփոխություններ չեն արվել
Ձերբակալվել է Արա Նախշքարյանը
11:15
Ձերբակալվել է Արա Նախշքարյանը
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
16:57
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
16:43
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
16:29
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
16:24
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
16:20
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
15:50
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
15:39
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
15:14
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․