Facebook
15.11.2020

Որոշ ճակատագրապաշտ սրիկաներ շարունակում են կեղծիքն ու փորձում իրականություն խեղել․ Սանասարյան

Որոշ ճակատագրապաշտ սրիկաներ շարունակում են կեղծիքն ու փորձում իրականություն խեղել․ Սանասարյան

ՊՎԾ ղեկավար (լիազորությունները ժամանակավորապես կասեցված) Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ստանիսլավ Եժի Լեցն ասում էր՝ «Մենք գիտեինք, թե հասել ենք հատակին, բայց ներքևից մեկը թակեց….»

Որոշել էի, որ լռելու եմ ու մեծ հաշվով լռում եմ դեռ, բայց այս ծանր ու ճակատագրական օրերին, երբ վտանգի ու աղետի գլխավոր բաժինը դեռ առջևում է, երբ մեր մայրերից շատերը դեռ իրենց որդիների դիերը չեն ստացել ու զուգահեռաբար Եռաբլուրում ու այլուր մեր հերոս տղերքին ենք հուղարկավորում, որոշ ճակատագրապաշտ սրիկաներ շարունակում են կեղծիքն ու փորձում իրականություն խեղել։

Չէի ուզում ասել, թե ինչ եմ արել, ու կարևոր չի, և իրականում բավարար չենք արել մեծամասնությունս, բայց կանգնեն լրատվամիջոցների ու մարդկանց առջև ու հարցնե՞ն, թե արդյոք Դավիթ Սանասարյանը գնացել է առաջնագիծ, և իրենք իրենց պատասխանեն՝ ոչ, հուշում եմ, որ եթե իրականում ուզում են, թող փորձեն ճշտել, թե արդյոք Հադրութի սարերում մասնակցել եմ դիվերսիոն խմբի ճանապարհը փակելուն, թե ոչ, Հադրութում մասնակցել եմ քաղաքի պաշտպանությանը թե ոչ, արդյոք Մատաղիսի կողմերը շուրջ տաս օր եղել եմ, թե ոչ, թիկունքային ապահովման մասով պետք էլ չի որ ճշտեն, կարևոր չի։ Ինչ արել եմ, արել եմ՝ «ոչ մի թիզ հող չզիջելու» գաղափարիս ու հողս պաշտպանելու համար, և այսօր, ո՛չ հարգելի սրիկաներ, կեղծիքի ձեր մենաշնորհը ստոպ տվեք, դրա ժամանակը չի։

Թող ինձ ներեն կորուստ ունեցած բոլոր ծնողները, կանայք, հարազատները, որ չդիմացա այս սադրանքին, ինչ էլ արել եմ քիչ եմ արել, դուք որդի, ամուսին ու եղբայր եք կորցրել, հավերժ փառք ու խոնարհում։

Լրահոս
Կալլասը Իրանին կոչ է արել դադարեցնել ՌԴ-ին ռազմական աջակցությունը
12:14
Կալլասը Իրանին կոչ է արել դադարեցնել ՌԴ-ին ռազմական աջակցությունը
Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել․ ԱԴԾ
11:57
Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել․ ԱԴԾ
Թրամփը հայտնել է Զելենսկու և Նեթանյահուի հետ լավ հանդիպումների մասին
11:45
Թրամփը հայտնել է Զելենսկու և Նեթանյահուի հետ լավ հանդիպումների մասին
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
11:28
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. նախարար
11:25
Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. նախարար
Լրագրողների գործունեությունը սահմանափակող փոփոխություններ չեն արվել
11:19
Լրագրողների գործունեությունը սահմանափակող փոփոխություններ չեն արվել
Ձերբակալվել է Արա Նախշքարյանը
11:15
Ձերբակալվել է Արա Նախշքարյանը
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
16:57
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
16:43
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
16:29
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
16:24
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
16:20
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
15:50
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
15:39
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
15:14
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․