Facebook

Այդ գիշեր մեզ պետք է սպանեին, էդպես էր պլանավորած

Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում վերջին օրերի իրադարձությունների մասին գրառում է արել՝ նշելով, որ վաղուց էր ծրագրել գրել այդ մասին, բայց գիտակցելով, որ թե՛ իր, թե՛ մեր ժողովրդի հույզերը շատ լարված են, հետաձգել է այն։

«Նույնիսկ հիմա ես պատրաստ չեմ խոսել այն ողբերգության մասին, որը տեղի ունեցավ։ Ասելիքներ շատ կան, բայց՝ ըստ հերթականության, իր ժամանակին։ Այս օրերին համացանցը ողողված է ստի և շահարկումների մեծ ալիքով։ Ուստի ուզում եմ մի քանի տեղեկություն հայտնել ձեզ»,- գրել է Սիմոնյանը՝ շարունակելով.

«Մի հոգեկան հիվանդ, ստոր, ստահակ, որը ծաղրում էր ռուսաստանաբնակ հայերին, երբ մեր հայրենակիցները ծիրան էին գնում, որ աջակցեին մեր առևտրականներին, որոշեց իմ նկատմամբ հաշվեհարդար կազմակերպել Մոսկվայում։ Ու ցավալին այն է, որ հեղինակավոր հայկական ԶԼՄ-ներ լծվեցին այդ կոչը տարածելու գործին, որ հանկարծ ոչ մեկի աչքից չվրիպի հաշվեհարդարի հայտարարությունը։ Գնահատականը թողնում եմ ձեզ։

Հիասթափեցնեմ այդ բոլորին, ես իրոք նոյեմբերի 5-11-ը գտնվել եմ գործուղման մեջ ՌԴ-ում` Մոսկվա քաղաքում, ունեցել եմ բազմաթիվ հանդիպումներ ՌԴ դումայի գործընկերների, Դաշնային խորհրդի գործընկերների, հոգևորականների, քաղաքագետների և հայ համայնքի տարբեր ներկայացուցիչների հետ։ Ոչ մի ընդհարում չեմ ունեցել։ Գործուղման ավարտից հետո ունենալով բազմաթիվ ընկերներից հրավեր մնալու նաև իրենց տանը՝ մերժել եմ և մեկ օր անց՝ նոյեմբերի 13-ին, վերադարձել Հայաստան։

Այդ չարաբաստիկ գիշերը ես, իրոք, շատ եմ վախեցել իմ երկրի, իմ ընտանիքի ապագայի համար, քանզի վստահ եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ Արարատ Միրզոյանի հետ, Կառավարության շենքում, ԱԺ շենքում, կառավարական առանձնատանը, նախապես պլանավորված էր։

Այդ գիշերը 50 հոգանոց մի խումբ էլ շարժվել է իմ տան ուղղությամբ, փնտրել են ինձ ու րոպեի տարբերությամբ մեր տան բակում խաչվել կնոջս ու 5 տարեկան աղջկաս տատիկի հետ։ Այդ գիշեր մեզ պետք է սպանեին, էդպես էր պլանավորած։

Հաջորդ անհեթեթ սուտն այն է, որ ես իբր ֆեյքերի բանակ եմ ղեկավարում։ Մարդիկ, որոնք նման բաներ են տարածում, իրենց չափանիշներով են չափում դիմացինին, մտածում, որ եթե իրենք լինեին, ապա ֆեյքերի բանակ կունենային ու կղեկավարեին։ Դա է իրենց մտածելակերպի և հաջողության չափանիշը։ Ես աշխատում եմ պատգամավորների, նախարարների, հեռուստատեսությունների և լրագրողների հետ, և ձեր մանր երազանքներն ինձ մի վերագրեք։ Երբ բան եմ ուզում ասել, ձեզ ասում եմ իմ դեմքով ձեր երեսին, ու դուք դա լավ գիտեք։

Իսկ արյան հոտ զգացած բորենիներին, որոնք, ատամները կռճտացնելով, հավաքվեցին ընկածի վրա՝ ինքնահաստատվելու, վրեժխնդիր լինելու համար, ասեմ՝ շտապեցիք, ձեր և ձեր տերերի ժամանակը չի գալու։ Մենք արժանապատվորեն կռվել ենք ու պարտվել, մենք ընկել ենք, բայց չենք ծնկել։ Մենք վիրավոր ենք, բայց չենք մեռել։

Եվ վերջում, ես ուզում եմ մեր այն բոլոր հայրենակիցներից, որոնք անկեղծ զայրացած են, ՀԱՅ մարդուց, որտեղ էլ նա լինի, ներողություն խնդրել, որ գուցե մի բան այնպես չեմ արել, ինչ-որ բանում հիասթափեցրել եմ։ Ուզում եմ ասել, որ ընդունում եմ ձեր զայրանալու իրավունքը և ցավում, որ այս հարցում չեմ արդարացրել ինչ-որ սպասումներ։ Այն դժոխքը, որի միջով անցնում ենք և անցանք, մարդու ուժերից, իրոք, վեր է։ Ես նաև ուզում եմ՝ դուք իմանաք, որ ես մահացել եմ ամեն մեռնողի հետ, արտասվել՝ ամեն ձեր արտասուքի հետ և ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առջև։

Կեցցե Հայ Ժողովուրդը,

Կեցցե Արցախը,

Կեցցե Հայաստանը, և Աստված մեզ բոլորիս օգնական»:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը աշխատանքային այց է կատարել Վրաստան

Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է…

3 mins ago

ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների խորհուրդը Երևանում նիստ կանցկացնի

Այսօր Երեւանում կկայանա ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հերթական նիստը։ Երեկ երեկոյան Երևան…

6 mins ago

Կալիֆոռնիայի նահանգապետը ցանկանում է այցելել Հայաստան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Մեխիկոյում հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ։ «Մեխիկոյում հանդիպեցինք և…

10 mins ago

Միրզոյանը հանդիպել է Մավրիտանիայի արտգործնախարարի հետ

Հոկտեմբերի 3-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մավրիտանիայի ԱԳ, աֆրիկյան համագործակցության…

17 mins ago

Կրակոցներ Սուրենավանի գազալցակայանում

Հոկտեմբերի 3-ին ժամը 20-ին «Արարատի» Բ/Կ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հայտնել են, որ «ձախ սրունքի հրազենային…

27 mins ago

Ներկայումս Հայաստանը կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում է. ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի…

15 hours ago