Քաղաքականություն

«Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթը ստորագրել է սպառնալիքների ներքո, որը կարող էր առ ոչինչ համարվել». Տարոն Սիմոնյան

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եռակողմ փաստաթուղթը ստորագրել է սպառնալիքների ներքո։

«Բազմաթիվ հայտարարությունններ են արել թե՛ վարչապետը, թե՛ Արցախի նախագահը, թե՛ ԶՈՒ ԳՇ պետը, որ Հայաստանի առջև դրվել է վերջնագիր՝ Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների կողմից՝ կա՛մ ստորագրում եք, կա՛մ Ստեփանակերտը վերցնում ենք, շրջափակում ու ոչնչացնում մնացած զինվորականներին․․․ Իշխանության կողմից արդարացումը սա է եղել, որ հակառակորդի կողմից սպառնալիք է համարվում»,-  ասաց Սիմոնյանը։

«Վիեննայի կոնվենցիան՝ միջազգային պայմանագրերի վերաբերյալ, որի անդամ են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, ունի 51-րդ հոդված, որտեղ գրված է, որ սպառնալիքի ներքո գրված միջազգային պայմանագրերն առ ոչինչ են և դրանից չի կարող բխեցվել որևէ գործողություն։ Սակայն, մենք տեսնում ենք, որ ոչ միայն բխեցվում է, այլև մեր ղեկավարությունն արդարացնում է այդպիսի գործողությունների բխեցումը։ Գոնե չարդարացներ, որ հաջորդ վարչապետը գար և օգտագործեր նշված միջազգային կոնվենցիայի բառապաշարը, որ վերականգներ ինչ-որ հայանպաստ իրավիճակ»,- ասաց ԼՀԿ-ական պատգամավորը։

Թիվ 1

Recent Posts

Մարտիրոս Սարյան փողոցի գլխավոր աստիճանների վրա կարտացոլվի «Հայաստան» նկարը

Սարյանական ոգին և գունապնակն այսուհետ կլինի Երևանի սրտում: Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների վրա…

7 mins ago

Վաշինգտոնը խրախուսում է Իսրայելին՝ ընդլայնելու ռազմական գործողությունների գոտին. Լավրով

Միացյալ Նահանգները չի դատապարտել Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա, Վաշինգտոնը փաստացի խրախուսում է իր մերձավորարևելյան դաշնակցին…

18 mins ago

Բայդենը կարծում է, որ Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմ չի լինի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի կարծում, որ Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմ կլինի։ Միևնույն ժամանակ նա…

30 mins ago

Արևմուտքը ձգտում է Հայաստանին դուրս հանել ՀԱՊԿ-ից. Բորտնիկով

Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, թե Արևմուտքը «սպառազինությունների արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների…

40 mins ago

Ֆրանսիան ԵՄ-ում ցամաքային զորքերի հրամանատարական կենտրոն է ստեղծում

Ֆրանսիան ԵՄ-ում ցամաքային զորքերի հրամանատարական կենտրոն է ստեղծում ենթադրյալ ռուսական սպառնալիքի ֆոնին, գրում է Le…

51 mins ago

Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1.5 մլն դրամ է

Դավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի 45 ծառի ապօրինի հատման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում…

59 mins ago