Քաղաքականություն

Մարտակերտի գյուղերի մասով՝ նայեք քարտեզը և կտեսնեք, որ դրանք Աղդամի շրջանի գյուղեր են եղել․ Բալայանը՝ Բաբաջանյանին

Պատգամավոր Արման Բաբաջանյանը համոզված է, որ Պաշտպանության նախարարությունը ներկայիս կազմով չի կարող ձեռնամուխ լինել Պաշտպանական բանակի բարեփոխումներին։

«Վարչապետի նախօրեին հրապարակած ճանապարհային քարտեզի 8-րդ կետը, որ վերաբերում է Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատմանն ու բարեփոխումների մեկնարկին, Պաշտպանական գերատեսչությունը, որը թերևս ամենամեծ մեղսակցությունն ունի այս ամենի մեջ, չի կարող ձեռնամուխ լինել այդ աշխատանքին։ Ես կարծում եմ, որ մենք պետք է հետամուտ լինենք որպես Ազգային ժողով, որպեսզի համապատասխան հետևություններ կատարվեն տեղի ունեցածի վերաբերյալ։ Պաշտպանական գերատեսչությունը, Արտաքին քաղաքական գերատեսչությունը, Անվտանգության խորհուրդը և այլ գերատեսչություններ, պատասխանատու մարմիններ պիտի ժամ առաջ այդ խիզախությունն ունենան և լքեն այդ պաշտոնները և թույլ տան, որպեսզի նոր, առողջ, պրոֆեսիոնալ և պետականությանն ու պետությանը նվիրված մարդիկ նվիրվեն աշխատանքին»,- շեշտեց պատգամավորը։

Բաբաջանյանը հիշեցրեց, որ Մարտակերտի 5 գյուղերի բնակիչների ստիպել են լքել իրենց բնակավայրերը և ոչ մի պատասխան չկա հայկական կողմից։ Պատգամավորի խոսքով՝ ըստ էության, պետություն չկա, որը հետևողականորեն այս հարցերը պահում է դիտակետում։

Արման Բաբաջանյանին հակադարձեց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Մարտակերտի գյուղերի մասով՝ կարելի է քարտեզը նայել և տեսնել, որ դրանք Աղդամի շրջանի գյուղեր են եղել»,- նկատեց փոխնախարարը՝ հորդորելով Բաբաջանյանին մնալ էթիկայի կանոնների շրջանակներում և մեղադրանքներ հնչեցնելուց առաջ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին՝ կոնկրետ անձանց նկատմամբ մեղադրանքներ ներկայացնելով։ Նաև տեղից ելույթը միջամտող պատգամավորին խորհուրդ տվեց՝ «ճանաչել սեփական չափերը» և դրսևորել զսպվածություն։

Քրիստինե Հովսեփյան

 

Թիվ 1

Recent Posts

Ներկայումս Հայաստանը կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում է. ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի…

9 hours ago

Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի աջակցությամբ Գյումրու օլիմպիական հերթափոխի քոլեջի բռնցքամարտի մարզադահլիճն այսուհետև ունի…

9 hours ago

Ձգտում ենք տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ…

10 hours ago

Միրզոյանը և Դյուսեյը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հոկտեմբերի 3-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է…

10 hours ago

Գազը պայթել է, հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…

11 hours ago

Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները…

11 hours ago