Քաղաքականություն

Կհաջողվի՞ նորանշանակ նախարարին կանխել երկրում ահագնացող ճգնաժամը

«Տնտեսությունը և մարդկանց թմբիրից հանելու համար մենք պետք է շոկային տնտեսական աջակցման ծրագիր մտածենք, որը կխթանի սպառումը»,-  փակագծերը չբացելով՝ Civilnet-ի եթերում առաջին քայլերի մասին է հայտնում Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը։

Հատկանշական է, որ Քերոբյանն այն գործարարներից է, ով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, իր Facebook-յան էջում գրել էր․«Հանդիպումը շատ վատ անցավ։ Վարչապետը մեզ մեղադրեց, պատմեց, բացատրեց, ներկայացրեց, բայց չլսեց։ Հուսով եմ, որ լսողության կորուստը ժամանակավոր է»։

Ուշագրավ գրառումից ամիսներ անց Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանին է վստահվել կարևորագույն գերատեսչություններից մեկի ղեկավարումը, և որքանով դա նրան կհաջողվի, երբ երկրում անզեն աչքով էլ նկատելի է օր օրի խորացող ճգնաժամը, հնարավոր չէ կանխատեսել, բայց կարելի է հուսալ, որ գործարար մտքի ոչ ստանդարտ լուծումները կարող են տալ պտուղներ։

Անցյալի հրապարակումներում Վահան Քերոբյանը պարբերաբար անդրադարձել է Հայաստանի տնտեսությանը, հատկապես նախարարի հնչեցրած հետաքրքիր մտքերից է այն, որ պետք է խթանել մեծ բիզնեսը, «տրամադրել միջավայր, որտեղ կծնվեն միլիարդավոր դոլարների կապիտալիզացիա ունեցող գիգանտներ, ովքեր մրցակցում են աշխարհի առաջատար ընկերությունների հետ, կարող են կադրերի դարբնոց հանդիսանալ նորանոր այլ ընկերությունների համար»։ Եվ դրա համար պետք է արդարադատության համակարգը դառնա վստահելի, պետք է փոփոխությունների ենթարկվի հարկային օրենսդրությունը, նաև պետք է վերանայվեն մի շարք այլ ուղղություններ։

Վերը նշվածը ենթադրում է, որ Քերոբյանի՝ տնտեսության զարգացման տեսլականը հիմնված է մեծապես տարբերվող գաղափարների և արագ ու վճռական որոշումներ կայացնելու վրա և, քանզի մինչ օրս գործում էր գեղեցիկ հայտարարությունների և, մեղմ ասած, տեղում դոփելու քաղաքականությունը,  ցանկանում ենք հուսալ, որ նոր մոտեցումները կարող են լինել շատ ավելի արդյունավետ։

Քրիստինե Հովսեփյան

 

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

5 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

6 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

7 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

7 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

7 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

8 hours ago