Քաղաքականություն

Ինչպես հետպատերազմյան Հայաստանում ստեղծել քաոսի տպավորություն

Հայաստանը իրեն պարտադրված պատերազմում 45 օր հերոսական պայքարից հետո ունեցավ ցավալի կորուստներ՝ նախ և առաջ մարդկային, ապա տարածքային, և որ վերջնարդյունքում ամենասարսափելին է, բայց և անխուսափելին, նման իրավիճակներում հասարակությունը անցնում է խորը դեպրեսիայի և հուսահատության, ցավի, ափսոսանքի, տառապանքի մի շրջան։

Այս շրջանը օրինաչափ է, եթե չի քաշում և խորտակում քո  գիտակցումն առ այն, որ կյանքը ամեն  դեպքում շարունակվում է, և ցանկացած շրջափուլի հաջորդում է մեկ այլ շրջափուլ՝ վերարժևորման, սթափության, վերգտնելու և առաջ շարժվելու։ Հայաստանում մեկ այլ իրականություն է, և մեզ փորձում են պահել այն շրջափուլում, որտեղ միայն ցավն է, կորուստը, անդառնալիությունը, վիշտը, սուգը, և որ ամենակարևորն է ՆՐԱՆՑ հաշվարկներում՝ ստեղծել տպավորություն, որ այս քաոսը չի ավարտվի ԵԹԵ …

Ահա այստեղ առաջ են գալիս արդեն զուտ տեխնոլոգիաները և հանրային գիտակցության մանիպուլյացիոն գրոհները՝ մասնավորապես ստեղծելով  տպավորություն, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետական համակարգ չի գործում։

Հանրային գիտակցության վրա ներգործության ամենաառաջին և անբեկանելի գործիք է հանդիսանում  ՄԵԴԻԱՆ

Կենտրոնացնելով հեռուստաընկերությունները, ռադիոները, կայքերը, գրպանային բլոգեր-ստատուսչիներին՝ ժամերով, օրերով, հետևողաբար հորդում է նույն օրակարգը՝

  • Պետական/պաշտոնական տեղեկատվության նկատմամբ սերմանել անվստահություն / թե բա մեզ ժամանակին ճիշտ չասացին,
  • Լսարանին մատուցել անզորության, խեղճության, անպաշտպանության կադրեր՝ անիշխանության համատեքստում,
  • Մեկնաբանություններում, վերնագրերում, ուղեկցվող տիտրերում նեգատիվ լույսի տակ փաթեթավորել և վերջում հաղորդավարների ու մեկնաբանների պալետիկ ինտոնացիոն  ուղեկցումով վերջնական ստեղծել տպավորություն, որ պետությունն անտեր է:

Սա նշան է մի իրավիճակի, երբ անդադար ասում են խուճապի մի՛ մատնվեք այնքան ժամանակ, երբ խուճապից խուսափելու այդ մոլուցքը ավելի է ահագնանում, քան բուն խուճապը)))

Տեսեք, վերցնում ենք հեռակառավարման վահանակը և սկսում անցնել ալիքներով՝ Արմնյուզ, Հ2, Երկիր մեդիա, Կենտրոն, 5-րդ ալիք. սրանք ամենագրպանային  և ամենամեծ տարածում ունեցող հարթակներն են։

Սրանց գումարում ենք տարատեսակ ռադիոներ, կայքեր,  Ավրորա, Yerevan today, Tert.am, blognews,  Այսօր, Փաստ, Հրապարակ, 168.am, 7օր, Հայելի, 106.5, բլա բլա բլա… Ում մոռացա՝ կներեք:

Առանձնացրել եմ առանձնահատուկ մաղձով նյութեր և  հաղորդումներ ներառող հարթակները, որոնք կոնկրետ մասնակցում են այս կազմակերպված և համակարգված արշավին։

Ահա այս մեդիահարթակները, որոնք պատկանում են մի փոքր խմբի, տիրաժավորում են մեկ այլ քաղաքական հատվածի կողմից հորդացող ուղղորդված թեզերը

  1. Նիկոլ դավաճան,
  2. սաղ ծախեց (էս ֆոնին նվաստացնելով 45 օր կռվածներին ու զոհվածներին),
  3. հակառուսականություն (3-րդ դասարանի պնդումներով՝ դրոշ վառել, դպրոց փակել,ալիք փակել),
  4. Պատերազմն ավելի շուտ չկանգնեցնելու թեզը ( շրջանցելով այն իրողությունը, որ մեր համաձայնելուց բացի կային նաև չհամաձայնողներ և այլն),
  5. Պարտվողը պետք է հեռանա թեզը,
  6. գերիներ, անհետ կորածներ (օբյեկտիվ իրողություն, որը լուծելու համար, այո՛,  ժամանակ է պետք,
  7. էմոցիաների և հույզերի  կենտրոնացում և լարում,
  8. Հայաստանին որպես սուբյեկտ նսեմացնելու և ռուսական ներկայությունը գերարժևորելու և այդ ֆոնին Նիկոլի արևմտամետությունը նվաստացնելու:

Ահա այն հիմնական ուղղությունները, որոնցում զբաղված են և քրտնաջան աշխատում են այս մարդիկ։

Բացարձակ չբացառելով, որ վերոնշյալ թեմաներով կան սրտացավ և մտահոգ արտահայտվողներ և բնավ չսրբացնելով կառավարության բացթողումները՝ եկեք կենտրոնանանք այն մեդիափոշու վրա, որը այսօր կիրառվում է որպես զենք։

Կենտրոնացնել բոլոր խիստ, կոպիտ և մարգինալ քննադատական խոսքը՝ իսպառ բացառելով դրականը կամ այդ դրականի հետ իշխանությունների առնչությունը։

Սեփական մեդիաներով և գրպանային և ոչ գրպանային ընդդիմության  ձեռամբ ձևավորել իրականությանը զուգահեռ օրակարգ, քննարկել այդ օրակարգը բոլոր հնարավոր պոզաներով և վերջում այդ միմյանցից չտարբերվող եզրահանգումները  կարգել որպես վերջին ատյանի ճշմարտություն։ Ահա այսօր երկրում բազմաթիվ խնդիրների կողքին զուգահեռ տարվող մեդիապիզդեցի, կամ «մեր ազնիվ ազգը կորչում է» լալահառաչ  վերջաբանի արմատները։

Այս բոլոր մեդիաները և ռեսուրսները պատկանում են 95%-ով այն ուժերին, որոնք պահանջում են Նիկոլի հրաժարականը։ Նրանք դա անում էին մինչև պատերազմը ևս, բայց պատերազմի այս արդյունքը նրանց համար մի նոր և ոգեղեն առիթ էր՝ իրենց  հին թեմաները ջրելու։ Նիկոլը նրանց երազանքների ու վաղը դրանք մարսելու հնարավորության գլխին կախված դամոկլյան սուր էր, որը, այո՛, դանդաղ, վիճելի, բայց հաստատակամ գալիս էր նրանց ապօրինի ունեցվածքների, չմուծված հարկերի և այլնի ետևից։ Եվ սա այն առիթն է, որը բաց թողնելը նրանց չի ներվի։ Նրանք նույնիսկ պատերազմի օրերին չխորշեցին հարվածել իշխանությանը թիկունքից՝ լավ իմանալով, որ օրվա իշխանության անհաջողությունը զուտ անձերով  չի սահմանափակվելու։

Ինչի՞ համար էր այս էքսկուրսը, որպեսզի հասկանանք, որ կա, այո՛, դառը և դժվար իրականություն, և երկիրը պետք է առաջ շարժվի՝ հընթացս չկորցնելով  իր կենսունակությունը, և կա մի իրականություն, որի շահառուներին այլ բան է պետք, և այդ շահառուների ցանկը շատ հստակ և կոնկրետ երևում է։ Փառք Աստծո, Հայաստանում կան քաղաքական ուժեր, առանձին անհատներ, որոնք պետականության  և երկիրը ցնցումներից զերծ պահելը ավելի են կարևորում։

Այն, ինչ կատարվում է համացանցում, իրական  և ամբողջական Հայաստանը չէ, և եթե ձեզ փորձում են օբյեկտիվ դժվարությունները ներկայացնել որպես  աշխարհի վերջ, հիշեք, որ ամեն ինչ լավ  է լինելու։

Այո՛, երբ պետությունը Covid-19-ի և 45 օրվա սարսափելի պատերազմ է անցնում, առողջապահական համակարգը  կարող է և սբոյներ տալ։

Եթե պատերազմի արդյունքում սահմաններդ վերաձևում ես, դեմարկացիան կառաջացնի խնդիր, երբ հետպատերազմյան շրջանում բանակդ վերախմբավորվում է՝ նոր  զորամասեր, խրամատներ և այլն, այո՛, զինվորդ, կամավորդ կարող են և դպրոցներում գետնին քնապարկում քնել և այլն:

Այս համատեքստում, զուգահեռ ռուսական ծեծված թոքշոուներն ու Նիկոլի հեղափոխությունից հղի կուրգինյան, մարգո-մուրգոները իրենց պատ ծակող վերնագրերով։

Ահա այն ամբողջական պատկերը, որը ուղղված է միայն ու միայն վերարտադրման և ռևանշի։ Եվ ժամանակը մեզ՝ քաղաքացիներիս և, ինչու ոչ, հենց առողջ ուժերին պետք է նրա համար, որպեսզի արտահերթը կամ հերթականը  լինի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ:

Էդգար Բաբայան
Թիվ 1

Recent Posts

Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն

Հայաստանում նախատեսվում է Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր 4 գործառույթ տալ: «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և…

4 mins ago

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում հոկտեմբերի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում…

21 mins ago

Իրանում ահաբեկչության հետևանքով չորս մարդ է մահացել

Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 4 մարդ է զոհվել։ Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Նիկշահր…

33 mins ago

Ադրբեջանական սադրանք Ֆրանսիայի դեմ

Սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցի քաղաքական վտարանդի Վիդադի Իսկանդերլին մի խումբ անձանց կողմից ենթարկվել է…

42 mins ago

Ալիեւը Հայաստանի ընդդիմությանը «հիմնավոր նյութ» է մատակարարում

Ոչ մի գաղտնիք չկա, թե ինչու՞ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին խոսում է Հայաստանում ադրբեջանցիների…

48 mins ago

Ռուսական կողմը հարված է հասցրել Խերսոնի շուկային

Ռուսական զորքերը գնդակոծել են Խերսոնը, հարվածի տակ է հայտնվել քաղաքի կենտրոնում գործող շուկան՝ հայտնում են…

55 mins ago