Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանն առաջարկում է ստեղծել գերիների հարցով եռակողմ հանձնաժողով

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ քննարկումից հետո հայտնում է, որ գերիների հետ կապված ունեն նոր առաջարկ: Մասնավորապես, առաջարկվում է ստեղծել եռակողմ՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով:

Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնում է, որ հանձնաժողովը պետք է հնարավորինս արագ ստեղծվի:

«Հայ ռազմագերիների հարցով երեկ ՌԴ նախագահին ուղարկված իմ դիմումից հետո՝ այսօր իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ քննարկման արդյունքում ծնվեց մի նոր առաջարկություն ևս: Այսպիսով, ելնելով ստեղծված իրապես օրհասկան վիճակից, առաջարկում ենք նաև ստեղծել եռակողմ՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով, որն անարգել կայցելի երկու կողմերում պահվող ռազմագերիներին, կկանխարգելի ռազմագերիների նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքը, կճշտի նրանց ընդհանուր թվաքանակը՝ պահվող երկու կողմերում, իրական գտնվելու վայրերը և պահման պայմանները: Հանձնաժողովը պետք է հնարավորինս արագ ստեղծվի՝ ի պաշտպանություն ռազմագերիների և հանուն նրանց անհապաղ վերադարձի իրենց ընտանիքներ»,-ասված է պատգամավորի գրառման մեջ:

Թիվ 1

Recent Posts

Արցախի ԱԺ նախկին նախագահին «դեղին քարտ են ցույց տվել» Հայաստանի նախագահի եւ ԱԺ նախագահի հետ շփվելու համար

Լրատվամիջոցներից մեկը գրում է, որ սեպտեմբերի 27-ին Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Թովմասյանը Եռաբլուրում…

25 seconds ago

ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի սահմանել Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ

Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի սահմանել Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի…

17 mins ago

ՀՀ-ի և Բելառուսի գլխավոր դատախազներն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած…

47 mins ago

23 անհայտ կորածի ընտանիք կշարունակի ֆինանսական աջակցություն ստանալ

Կառավարությունն ընդունել է որոշում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ…

57 mins ago

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը Կևում է

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Գլխավոր քարտուղար դառնալուց հետո…

1 hour ago

Կարևորվել է «Նաիրիտ գործարանում» քիմիական նյութերի անվտանգ կառավարումը

Հոկտեմբերի 2-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ…

1 hour ago