Քաղաքականություն

«Դժոխքից հետո կենաց ծառը կծաղկի»,- ասաց պետքարտուղար Ժան – Բատիստ Լըմուանը

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ցանկացավ, որ շատ արագ և ուժեղ գործողություն իրականացվի, որպեսզի հումանիտար օգնություն ցուցաբերենք վիրավորներին, իրենց բնակավայրերից տեղահանվածներին և առաջնային կարիքներ ունեցող անձանց։ Նախագահը ցանկություն է հայտնել, որ այս աջակցությունը լինի տևական և շարունակական։ Հրավիրված ասուլիսում ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին։

Պետքարտուղարի խոսքով՝ Նախագահը հանձնառություն է ստանձնում բոլոր միջազգային առումներով, քանի որ մեր երկրները կապված են ամուր բարեկամական կապերով։ Վերջին օրերին Մակրոնը շփումներ է ունեցել վարչապետ Փաշինյանի հետ և առիթ է ունեցել իր հայտնել հանձնառություն՝ շարունակելու բանակցությունները Պուտինի, Իլհամ Ալիևի և մյուս համանախագահող երկրների հետ միասին։ Այդ հանձնառությունը հիմնվում է տարբեր ասպեկտների վրա, դրանցից մեկը վերաբերում է պատմամշակութային և հոգևոր արժեքների պաշտպանությանը, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ։ Այդ գանձերի պաշտպանության համար մենք համագործակցում ենք UNICEF-ի և այլ միջազգային կառույցների հետ, որոնք ստանձնել են ժառանգության պահպանության առաքելությունը։

«Ուսումնասիրել ենք նաև նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը, որում կան խնդրահարույց կետեր և պետք է դրանք վերանայվեն հավանաբար Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում»,- շեշտեց պետքարտուղարը։

Ժան – Բատիստ Լըմուանին նշեց, որ հանդիպումներ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու համար այս բոլոր հարցերը։

Անդրադառնալով երեկ Հայաստան ժամանած 25 տոննա մարդասիրական օգնությանը՝ վերջինս հայտնեց, որ առաքելությունն իրականացնելու համար մոբիլիզացվել է ոչ միայն Ֆրանսիայի կառավարությունը, այլև տարբեր համերաշխության ասոցացիաներ, հիմնադրամներ, «Ազնավուր» հիմնադրամը, «Էլեկտրիկներ առանց սահմանների» կազմակերպությունը, ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինները, այստեղ է Յուրի Ջորկաեֆը, ով ստանձնել է Բարի կամքի դեսպանի առաքելությունը։

«Այս մոբիլիզացիան ինձ հիշեցնում է 1988 թվականը՝ Հայաստանը ցնցած երկրաշարժը, երբ մոբիլիզացվել էին բոլոր ուժերը Ազնավուրի շուրջ, և այս ցնցումը ինձ հիշեցնում է Շառլ Ազնավուրի հայտնի երգի բառերը՝ «դժոխքից հետո կենաց ծառը կծաղկի»,- ամփոփեց պետքարտուղարը։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Ներկայումս Հայաստանը կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում է. ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի…

5 hours ago

Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի աջակցությամբ Գյումրու օլիմպիական հերթափոխի քոլեջի բռնցքամարտի մարզադահլիճն այսուհետև ունի…

6 hours ago

Ձգտում ենք տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ…

6 hours ago

Միրզոյանը և Դյուսեյը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հոկտեմբերի 3-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է…

6 hours ago

Գազը պայթել է, հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…

7 hours ago

Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները…

7 hours ago