Քաղաքականություն
29.11.2020

«Ես ունեմ ընդամենը մեկ բնակարան բազմաբնակարան շենքում և մեծ վարկ բանկում այդ բնակարանի համար». Ալեն Սիմոնյան

«Ես ունեմ ընդամենը մեկ բնակարան բազմաբնակարան շենքում և մեծ վարկ բանկում այդ բնակարանի համար». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ընկերներ, այս օրերին որոշ միավորներ մեդիա արշավ են սկսել իմ դեմ։ Մասնավորապես՝ նպատակն այն է, որ ինձ վերագրեն ինչ-որ ֆեյքերի բանակներ, որոնք մե՛կ զինվորի ծնողներին են վիրավորում, մե՛կ քույրերին, մե՛կ արվեստագետներին են վիրավորում։

Հաջորդ թեզն այն է, որ ես իբր անասելի հարստացել եմ, և մեկ ես հողատարածք ունեմ Վահագնի թաղամասում, մեկ ինձ է պատկանում Դավթաշենում հողտարածք, հետո Ջրվեժում, իսկ ունեցածս Ռենջ Ռովերների քանակն արդեն հաշվելը դժվար է։ Ի դեպ, ամբողջ այդ ունեցվածքը ես իբր գնել եմ պատերազմից մեկ օր առաջ, կամ հենց պատերազմի ժամանակ, կամ հիմա անընդհատ գնում եմ։ Եվ ուրեմն՝ հարգելի՛ հայրենակիցներ, հասկանալով, որ դաշտում ապատեղեկատվության քանակն այնքան է, որ արդեն դժվար է տարբերել թացը չորից՝ տեղեկացնեմ Ձեզ, որ ես ոչ մի ֆեյքերի բանակ չունեմ, չեմ ունեցել և չեմ էլ պատրաստվում ունենալ։ Համարում եմ դա անպատվաբեր և անօգուտ զբաղմունք ինձ համար։ Սեփական անկարողությունը և անհաջողություններն ուրիշների թվացյալ բանակների վրա վերագրելը կամ դրանով ինձ զրպարտելը, ատելություն սերմանելն ուղղակի անիմաստ գործողություններ են։

Ինչ վերաբերում է իմ ունեցվածքի մասին հեքիաթներին. ես ունեմ ընդամենը մեկ բնակարան բազմաբնակարան շենքում և մեծ վարկ բանկում այդ բնակարանի համար։ Իսկ տան համար կա մեկ HUNDAI ix35 մակնիշի 2014 թվականի ավտոմեքենա, որը վարում է կինս։ Իմ և իմ ընտանիքի ունեցվածքը կա, եղել է ու լինելու է հայտարարագրում։ Իմ ընկերների, ընտանիքի անդամների, իրանց ծանոթների ու բարեկամների ունեցվածքն ինձ վերագրելը և դրանից վերնագիր ստանալը նույնպես անօգուտ է մնալու։ Ստեղծված իրավիճակում Հայաստանում ատելություն, լարվածություն, մեկը մյուսի նկատմամբ թշնամանք սերմանելը համարում եմ անընդունելի և ուղղված Հայաստանի և Արցախի անվտանգության դեմ։ Կոչ եմ անում չտրվել ապատեղեկատվությանը, չտարածել դրանք։ Շնորհակալություն և համբերություն բոլորիս»։

Լրահոս
Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից
19:50
Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից
Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ
19:33
Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ
Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում
19:17
Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում
Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե
18:52
Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե
Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին
18:42
Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին
Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին
18:21
Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին
2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ
18:02
2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ
Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար
17:43
Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար
Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին
17:31
Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին
Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա
17:14
Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա
Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա
16:44
Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա
Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
16:33
Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Վատիկանը հայտարարել է Հռոմի պապի առողջական ծանր վիճակի մասին
16:18
Վատիկանը հայտարարել է Հռոմի պապի առողջական ծանր վիճակի մասին
ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Գալուստյանի նկատմամբ
16:08
ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Գալուստյանի նկատմամբ
19 պարեկի մեղադրանք է ներկայացվել
15:49
19 պարեկի մեղադրանք է ներկայացվել