Ռուս խաղաղապահ ուժերի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում ապահովում են Լաչինի միջանցքով ավտոտրանսպորտի շարժի անվտանգությունը: Ռուսաստանի դաշնության Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ խաղաղա-պահները ապահովում են քաղաքացիական ավտոտրանսպորտի շարժը և Լաչինի միջանցքով բնակիչների տեղափոխումը:
Նրանք ուղեկցում և ապահովում են նաև շինարարական բրիգադների անվտանգությունը: Գերատեսչությունը հայտնել է, որ նոյեմբերի 14-ից ի վեր ավելի քան 26 հազար փախստական արդեն վերադարձել է իր նախկին բնակավայր: Շարունակվում են նաև տարածքների ականազերծումը: Ռուս խաղաղապահները վնասազերծել են մոտ հազար ական` ապահովելով Լաչինի միջանցքում էլեկտրահաղորդման գծերի վերականգնման անվտանգությունը: