Իսկ դուք կփորձեի՞ք. ԱՄՆ-ում գործարկվել է աշխարհի ամենաարագ ատրակցիոնը՝ Maxx Force-ը: Վերջինս 2 վայրկյանում հասնում է 125 կմ/ժ առավելագույն արագության: Բացի դրանից, այն նաև աշխարհի ամենաբարձր շրջանաձև ատրակցիոնն է, որի ամենաբարձր կետը գտնվում է գետնից մոտ 54 մետր բարձրության վրա: