Քաղաքականություն

Պարտությունը որբ է, իսկ հաղթանակն ունի հազար տեր․ Արմեն Խաչատրյան

«Այն պատգամավորները, ովքեր խմբակցությունն են լքում և մանդատն են վայր դնում, ինչ-որ տեղ հասկանալի է, նրանք փորձում են իրենց ուժերն օգտագործել այլ գործունեության բնագավառում, դա լրիվ հասկանալի է, ընդունելի է։ Իսկ նրանք, ովքեր մանդատը վայր չեն դնում, երբ պատգամավոր են դարձել քաղաքական ուժի շնորհիվ և շատերն էլ ցուցակով են անցել, ոչ թե ռեյտինգային, օգտագործելով քաղաքական այդ իրավիճակը, դարձել են պատգամավոր և, վայր չդնելով մանդատը, առանձնանում են, ես դա անվանում եմ շատ ամոթ երևույթ այդ պատգամավորների համար, որովհետև ստացվում է էսպես՝ պարտությունը որբ է, իսկ հաղթանակն ունի հազար տեր», – ճեպազրույցի ընթացքում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Վերջինիս խոսքով՝ եթե այլ իրավիճակ լիներ մարտի դաշտում, նրանք վայր չէին դնի իրենց մանդատները, կշարունակեին վստահել և գովաբանել, շատ «հեքիաթներ կպատմեին իրենց ներգրավվածության, արած-չարածի մասին»։

«Մարդիկ ասում են՝ մենք լավ իրավիճակների ընկեր, համախոհ ենք, բայց մենք նեղ իրավիճակների ընկեր չենք»,- շեշտեց պատգամավորը։

Արմեն Խաչատրյանը նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթից տեղյակ չի եղել, բայց նույն օրը՝ ժամեր առաջ, կապի մեջ է եղել Արցախի որոշակի շրջանակների հետ և անընդհատ ահազանգեր է ստացել, որ այլևս հնարավոր չէ շարունակել պատերազմը։ Այդ մարդկանց հետ քննարկումներն ամենօրյա, ամենժամյա են եղել, ովքեր մինչ այդ միշտ հուսադրում էին, որ լավ կլինի։ Նրանք փոխանցել են, որ ժամերի, րոպեների խնդիր կա։

«Բառ, բառ փոխանցում եմ նրանց խոսքերը, որ այն ուժերը, որոնք գտնվում են Շուշիում, եթե ոտքով էլ իջնեն Ստեփանակերտ, քաղաքը պահելու խնդիր է առաջանալու»,- կատարվածից մանրամասներ հայտնեց պատգամավորը՝ նշելով, որ այդ գործընթացներին անձամբ չի մասնակցել, սակայն ստացել է  մեսիջներ, տեղյակ է եղել Արցախում տիրող ծայրահեղ ծանր վիճակի մասին։

Խաչատրյանը երկար ժամանակ է անցկացրել Սյունիքում և այլ վայրերում, որի մասին նախընտրել է լռել, ունի սեփական պատկերացումները մարտական գործողությունների վերաբերյալ և որևէ մեկից տեղեկություններ ստանալու կարիք չի ունեցել։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Բայրամովը հաղորդակցությունների բացման հույս է հայտնել

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ստամբուլում «3+3» տարածաշրջանային հարթակի մասնակից երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը հաղորդակցությունների բացման…

24 mins ago

ՌԴ-ն ու Իրանը պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերություններին

Ռուսաստանն ու Իրանը պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եթե երկու երկրները հետաքրքրություն ցուցաբերեն. Ստամբուլում…

47 mins ago

Ստամբուլում հանդիպել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։…

59 mins ago

Կոբախիձեն մեկնաբանել է եվրաինտեգրման դադարեցման վերաբերյալ ԵՄ հայտարարությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կողմնակալ է համարել Եվրամիության հայտարարությունը երկրի եվրաինտեգրման դադարեցման վերաբերյալ. «Ուկրաինայում և Մոլդովայում,…

1 hour ago

Բուժառուներին անվճար կհատկացվի ևս 1 թանկարժեք դեղ

Առողջապահության նախարարությունը «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից մարդասիրական օգնություն է ստացել ԱՄՆ-ի Ամգեն ԻՆԿ. դեղագործական ընկերության արտադրության…

1 hour ago

Հյուսիսային Կորեան զորախումբ է ուղարկել Ռուսաստան

Հյուսիսային Կորեան զինվորականներ է ուղարկել Ռուսաստան. հայտարարել է Հարավային Կորեայի հետախուզությունը։ Ըստ հետախուզության տվյալների՝ հյուսիսկորեացի…

1 hour ago