

Համաժողովրդական հեղափոխությամբ իշխանության եկած կառավարության առաջնահերթություններց էր նախկին իշխանությունների մաս կազմող կամ առնվազն նրանց կողմից հովանավորվող քրեաօլիգարխիկ տարրերին իրավական դաշտ բերելը և պատասխանատվության ենթարկելը։ Թվում է, թե դրա իրականացման համար միակ անհրաժեշտությունը լեգիտիմությունն է, որի լիարժեք և միանշանակ կրողն է ներկայիս իշխանությունը։ Բայց գործնական քայլերի առաջին ճիգերը բախվեցին նախ դատաիրավական անփառունակ համակարգի անցյալից ժառանգած անգործությանը։ Կարճ ժամանակ անց օրենքից խուսափելու մեջ անգերազանցելի դարձածները նոր փրկօղակ գտան ռուսական անձնագրի տեսքով։
Կարճ ասած, իրավապահ մարմինների կողմից քրեական գործերով անցնող և նախկին ռեժիմի հետ որևէ աղերս ունեցողների մոտ երջանիկ պատահականությամբ հայտնվում էր ռուսական անձնագիր, կամ ի հայտ էր գալիս գոնե երկքաղաքացիության փաստը։
Անցած երկուսուկես տարիները ցույց տվեցին, որ այդ բանաձևն աշխատեց, և ռուսական հովանավորչությամբ նրանց հաջողվեց առկախել մեծամասշտաբ աղմկահարույց դատական գործերը։ Ակնհայտ է, որ հայ-ռուսական «չստացվող» հարաբերությունների շահարկումն էլ նաև այդ օղակներից էր գալիս՝ շատ ցանկալին իրականության հետ ձուլելու մղումով։
Վերջին իրադարձություններից հետո, երբ բարձրաձայն և հրապարակային պարզություն մտավ հայ-ռուսական հարաբերություններում, և ՌԴ նախագահի մակարդակով հստակ ձևակերպվեց այդ հարաբերություններում նոր նշաձողի և որակական այլ հարթության անցնելու մասին, ակնհայտ է, որ Դաշնությունում ապաստան գտած անհայրենիքների արդար և օրինական դատաստանի ժամն ավելի մոտեցավ սեփական երկրում, որը թալանել և կեղեքել են տասնամյակներ շարունակ։
Ռուսական անձնագրի շնորհիվ իրենց արտոնյալ խավ համարող մեր հայրենակիցները արդեն հստակ մեսիջներ են ստանում համապատասխան շրջանակներից, որ այս հարցում նվազագույնը նախկին մոտեցումը չի լինելու և դատախազության միջնորդությունները հնարավոր է սկսեն բավարարվել։
Հայաստանի Հանրապետության իշխանություններին ամբողջապես աջակցելու վերաբերյալ Պուտինի ելույթը խոշոր պրիզմայով նաև այս հարցն էր ներառում։
Դե ինչ, արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում:
Նվարդ Մելիքյան Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…
Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…