Քաղաքականություն

Մոսկվայից ծուղա՞կ, թե՞ քարտ-բլանշ Նիկոլ Փաշինյանի համար

ՀԱՊԿ Վեհաժողովում Հայաստանի վարչապետին և նրա թիմին աջակցելու ՌԴ նախագահի հայտարարությունը և կոչը ՀԱՊԿ երկրների ղեկավարներին, անշուշտ, իր ազդեցությունն է թողնելու Հայաստանի ներքաղաքական տրամադրությունների վրա: Ինչպիսի՞, սա դեռ պետք է տեսնել կամ հասկանալ հետագա զարգացումներից՝ հաշվի առնելով այն, որ ինչպես մեծ քաղաքականության որևէ դրվագ, այդպես էլ առավել ևս Պուտինի հայտարարությունները չպետք է դիտարկվեն միարժեք կամ, այսպես ասած, միատարր հարթության վրա: Ըստ այդմ՝ առնվազն հիմք ունի հարցը՝ այդ հայտարարությունը ներքին կյանքում ավելի կոշտ դիրքերի և գործողությունների քարտ-բլանշ էր Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմի՞ն, թե՞, այդուհանդերձ, որոշակի ծուղակ, որ կարող է առաջանալ հենց այդ քարտ-բլանշի արդյունքում որոշակի գործողությունների հետևանքով: Իրավիճակն այդ իմաստով բավականին նուրբ և բարդ է, հաշվի առնելով հենց այդ հանգամանքը՝ ուժային կենտրոններից եկող հայտարարություններն ու ընդհանրապես ռազմավարությունները, որոնց ներքո տեղավորվում են հայտարարությունները, երբեք չեն կարող լինել միարժեք: Դրանք պետք է դիտարկվեն թերևս պայմանականորեն՝ առնվազն 7D ձևաչափով: Մենք առիթ ունեցել ենք խոսելու, որ Հայաստանում ներքաղաքական իրադարձությունների տրամաբանությունն անշուշտ մեծապես, եթե ոչ ամբողջապես կախված է լինելու Ռուսաստանի մոտեցումներից: Դա պարտված պատերազմի և ՌԴ միջնորդությամբ լիակատար պարտությունից զերծ պահած հրադադարի օբյեկտիվ հետևանք-իրողություն է:

Մոսկվան պատերազմի դադարի այդ համաձայնագրով լուծել է իր համար, թերևս, տասնամյակների ռազմավարական խնդիր, ըստ այդմ, մեղմ ասած, միամիտ է լինելու մտածել, թե նա այդ խնդրի ապագան թողնելու է Հայաստանի ներքաղաքական իրողություններից կախվածության մեջ։ Իսկ այդ իրողությունների վրա ազդեցության լծակների պակաս Ռուսաստանը չի ունեցել երբեք և առավել ևս չունի այժմ, ընդ որում՝ սկսած հանրային և քաղաքական ենթագիտակցությունից, որ ձևավորվել է տասնամյակներով: Ի վերջո, այդ ամենը ձևավորվել է նաև հենց այս օրերի հաշվարկով: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանին աջակցելու մասին ՌԴ նախագահի հայտարարությունը՝ իր որևէ տողատակով, պետք է դիտարկել այդ պարզ տրամաբանության շրջանակում: Ամբողջ հարցն այն է, որ, եթե անգամ Ռուսաստանը չունենա Նիկոլ Փաշինյանին Հայաստանի իշխանության ղեկին տեսնելու ցանկություն կամ նպատակահարմարություն, եթե անգամ ինքը չգնա այդ ուղղությամբ գործողությունների, միևնույն է կանի հնարավորը այդպիսի որևէ զարգացման հետ չասոցացվելու համար՝ լավ պատկերացնելով, որ Հայաստանում իշխանափոխության հետ ասոցացվելը իր համար չի ունենալու հանրային պոպուլյարություն: Այնպես չէ, որ այդ գործոնը չի հետաքրքրում կամ չի հետաքրքրել Մոսկվային: Առայժմ, սակայն, նկատելի է, որ Մոսկվայից հնչած հայտարարությունների ֆոնին Երևանն ուրվագծում է այսպես ասած՝ քաղաքականապես համարձակ ու վստահ քայլեր: Մասնավորապես, դատախազությունը տեղեկություն է տարածել ավելի քան 200 անձանց գույքի ծագման օրինականությունը ստուգելու մասին՝ ապօրինի գույքի բռնագանձման հայտնի օրենքից բխող տրամաբանությամբ, միաժամանակ հանվել են ռազմական դրությամբ նախատեսված քաղաքական սահմանափակումները:

Նյութի աղբյուր՝ 1in.am

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

11 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

12 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

12 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

12 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

13 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

13 hours ago