

Տարօրինակ զուգադիպություն է, թե ժամանակի սխալ հաշվարկ, որ 17 կուսակցությունների միասնական թեկնածուի անունը բացահայտվելու է Պուտինի երեկվա ելույթից հետո, երբ ՌԴ նախագահը Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հասցեին ուղղված աջակցության խոսքեր հնչեցրեց՝ կրած պատասխանատվության և ցավոտ որոշումներ ընդունելու համար։
Ու թեև ՌԴ նախագահի հայտարարություններին ընդդիմության խոսափողները շտապեցին այլ ենթատեքստ տալ, բայց միանշանակ ժխտել ասվածի կարևորությունը, այդպես էլ չհամարձակվեցին՝ իշխանափոխությունը կարող է լինել միայն սահմանադրական ճանապարհով և ընտրությունների միջոցով։
Այ, արտահերթ, թե՞ հերթական, չհստակեցրեց, բայց եթե վերհիշենք, որ վերջին շրջանում Երևան-Մոսկվա-Երևան ուղևորությունը դարձել է ջրի ճամփա տարբեր տրամաչափի կուսակցությունների և քաղաքական դեմքերի համար, ապա կարելի է ենթադրել, որ վերջինները իրենց բանակցություններում չեն հաջողել կամ կորցրել են դիվանագիտական պերճախոսությունը։
Ասածս հաստատելու համար վերհիշենք կադրեր մասնավոր այցով Մոսկվայում գտնվող Արմեն Սարգսյանի և հայ գործարարների հետ հանդիպումից, հիշենք ՀՅԴ առաջամարտիկների այցի նպատակը Ռուսիո մայրաքաղաք, կամ, ավելի վաղ, ԲՀԿ դելեգացիայի շուքով վերադարձը, որ բազմաթիվ հանդիպումներ էր ունեցել Վլադիմիր Ժիրինովսկու և նրա կուսակցության անդամների հետ, Ծառուկյանին փոխանցված «փակ նամակը», որի բովանդակությունն այդպես էլ անհասանելի մնաց՝ բարի լուրի սպասող հասարակ մահկանացուներիս համար։
Ասեմ ավելին՝ Արթուրն էլ Վանեցյան պակաս ջանքեր չգործադրեց, նույնիսկ շեշտեց, որ պատրաստ է իր ուսերին կրել «ահռելի» պատասխանատվություն, նաև ընդգծեց, որ կարող է արագացնել ռազմագերիների վերադարձը՝ հավանաբար ակնարկելով Կադիրովի հետ ունեցած մտերիմ հարաբերությունները…
Ինչպես ասում են՝ չխնայվեց ջանք ու եռանդ, ֆինանսական ռեսուրսներ, բայց, արի ու տես, մի բան է ռուս գործընկերների հետ հանդիպելն ու իրար լավ հասկանալը, մի այլ բան է Պուտինի ամենակարող խոսքը, որ հասարակության ամենատարբեր շերտեր կարող են մեկնաբանել տարբեր կերպ, բայց ընդունել ի՛ գիտություն։
Քրիստինե Հովսեփյան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…
Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…