Ըստ նախնական տվյալների՝ Կամչատկայում ավտոբուսի ընթացքի ժամանակ վատացել է վարորդի ինքնազգացողությունը, որի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից՝ վրաերթի ենթարկելով 4 հետիոտնի: Նրանցից մեկը՝ 14-ամյա աղջիկ, մահացել է: Մյուսները ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հիվանդանոց է տեղափոխվել նաև վարորդը: Կատարվում է հետաքննություն: