16 կուսակցությունների միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի ելույթը թերևս ամենասպասելին էր հանրահավաքի ընթացքում մի պատճառով, որ բացառապես բոլորին՝ հրապարակում հավաքվածներին և լրատվամիջոցներով բողոքի ակցիային հետևողներին հետաքրքիր էր, թե ինչ է ասելու Վազգեն Մանուկյանը։
Իսկ ի՞նչ ասաց թեկնածուն կարևորի մասին։ Եթե բաց թողենք վարչապետի հասցեին հնչեցրած տարբեր մեղադրանքներն ու վիրավորանքները, ապա կարող ենք ամրագրել հիմնական ուղերձները․
«Նիկոլ Փաշինյանը պետք է մի բան հասկանա, որ այս շարժումը, որը սկսված է, ինքն ինչքան շուտ հրաժարական տա կամավոր, այնքան իրան լավ։ Շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդն իրան կհոշոտի» (այս միտքը ձեզ ոչինչ չի հիշեցնո՞ւմ)։
«Այս շարժումը ձախողվեց, ավելի վատ է լինելու»
«Մենք երբեք չենք հաշտվի ստորագրված եռակողմ փաստաթղթի հետ, բայց այդ փաստաթուղթը աշխատում է դե ֆակտո, մենք չենք կարող այն փոխել, չենք կարող հրաժարվել դրանից, դա կնաշակի պատերազմ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, դա կնշանակի խռովություն ռուսական խաղաղապահների հետ»։
«Նոր կառավարությունը պետք է վարի բանակցություններ»։
«Պետք է վերականգնել բանակը և վերականգնել մեր հատուկ հարաբերությունները Ռուսաստանի հետ»։
«Եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք»։
«Գերիների, անհետ կորածների հարցի լուծում»։
«Հավատանք մեր ուժերին և գնանք առաջ, պարտությունից հետո ծնվում են հաղթանակներ»։
«Միակ խոչընդոտը Նիկոլ Փաշինյանի հարցն է։ Թող հեռանա կամավոր, թե չէ կգնա զոռով»։
Քրիստինե Հովսեփյան
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…