ԱԳ նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր, որտեղ ծաղկեպսակ է զետեղել՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը՝ հավելելով, որ նախարարը հանդիպում է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ. մտքեր են փոխանակվել օրակարգային մի շարք հարցերի շուրջ: