Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում որոշեց 2019 թ-ի ամառային զորակոչից մինչև 2021թ-ի ամառային զորակոչը տարկետում տալ մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող երաժիշտ Տիգրան Պետրոսյանին, բալետի արտիստ Մուշեղ Ավետիսյանին, երգիչ Գագիկ Վարդանյանին և նկարիչ Միսակ Հարթենյանին:
















