Facebook

Այս օրերին պղտոր ջրում ձուկ որսացողների պակաս չկա. Հայկ Կոնջորյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր ժողովուրդ օրաթերթը մի հոդված է երկնել, թե իբր ես ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում մեր ռուս գործընկերների հետ խոսել եմ անգլերեն և թե նրանք դրանից դժգոհել են։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ դա կեղտոտ սուտ է և տեղեկատվական կեղտոտ պատերազմի հերթական գարշելի օրինակն է։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում, որին մասնակցում են 57 անդամ պետությունների շուրջ 400 պատգամավորեր, նիստերի հիմնական աշխատանքային լեզուն անգլերենն է։

Ահա այդ նիստերի ընթացքում ես խոսում եմ անգլերեն, որպեսզի առանց թարգմանության հասկանալի լինեմ մասնակիցների համար։ Իսկ մեր ռուս և ռուսախոս գործընկերների հետ աշխատանքային քննարկումներում և անձնական շփումներում, խոսել և խոսում եմ բացառապես ռուսերեն։ Այս օրերին պղտոր ջրում ձուկ որսացողների պակաս չկա, ուստի, սիրելի հայրենակիցներ, մի տրվեք տեղեկատվական սադրանքներին։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

3 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

4 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

4 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

4 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

4 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

5 hours ago