Հայաստան
04.07.2019

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու, նրանց բարեկեցությունն ապահովելու նպատակով կառավարությունը որոշել է 50 հազար դրամով ավելացնել վետերաններին տրվող պատվովճարի չափը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով վետերանն ստանում է ամենամսյա պատվովճար, որի չափը 2015 թ. մայիս 1-ից սահմանվել է 50 000 դրամ: 2019 թ. պետբյուջեով վետերանների պատվովճարների համար նախատեսվել է 238,200.0 հազ. դրամ 397 շահառուի համար: Մայիսի 1-ի դրությամբ փաստացի պատվովճար է վճարվել 318 վետերանի։ 2019 թ. հունվար-մայիս ժամանակահատվածում վետերանների պատվովճարի ծախսը կազմել է 84,607.0 հազ. դրամ, իսկ հունիս ամսվա ծախսը կանխատեսվում է շուրջ 15,000.0 հազ. դրամ։ Արդյունքում, 2019 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում պատվովճարի գծով ծախսը կանխատեսվում է շուրջ 100,000.0 հազ. դրամ։ Ըստ այդմ՝ որոշմամբ առաջարկվում է ավելացնել Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը 50 000 դրամով։ Արդյունքում, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող պատվովճարի չափը կկազմի 100 000 դրամ։


Կբարելավվեն կրթական հաստատությունների, մանկապատանեկան մարզադպրոցների շենքային պայմանները, կներդրվեն ինժեներական լաբորատորիաներ

Հանրակրթական դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ներդրման անհրաժեշտությունից ելնելով՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է պետբյուջեի եկամուտների ավելացման հաշվին 834250.0 հազար դրամի չափով 284 դպրոցներում կստեղծվեն 284 ինժեներական լաբորատորիաներ:

Ավագ դպրոցների վերակառուցման և շենքային պայմանների, հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների նոր մարզադահլիճների կառուցման և մարզադահլիճների շենքային պայմանների բարելավման համար գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է պետբյուջեի հարկային եկամուտների ավելացման հաշվին 374858.0 հազար դրամի չափով իրականացնել Մասիսի թիվ 5, Ալավերդու Սայաթ Նովայի անվան թիվ 8, Երևանի թիվ 109 ավագ դպրոցի, Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան թիվ 139, Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցների վերակառուցման, թվով 6 ավագ դպրոցների շենքային պայմանների բարելավման համար նախագծման, նոր մարզադահլիճների կառուցման կարիք ունեցող 10 հանրակրթական դպրոցների և մարզադահլիճների շենքային պայմանների բարելավման կարիք ունեցող 40 հանրակրթական դպրոցների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության, շենքերի տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքներ։ Արդյունքում՝ առավել բնականոն կկազմակերպվի հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը։

Կառավարության մեկ այլ որոշմամբ մանկապատանեկան մարզադպրոցների շենքային պայմանների բարելավման համար անհրաժեշտ 21,339.1 հազար դրամը նախարարությունն առաջարկում է տրամադրել 2019 թ. պետբյուջեի հարկային եկամուտներից: Նախատեսվում է բարելավել Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի, Հեծանվային սպորտի, և Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների շենքային պայմանները:

Գործադիրի որոշումներով նախատեսվում է նաև.

-պետբյուջեի եկամուտների ավելացման հաշվին 38790.0 հազար դրամի չափով իրականացնել Շիրակի և Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջների առկա նախագծանախահաշվային փաստաթղթերը վերանախագծելու և վերափորձաքննություն անցկացնելու և թվով 40 հանրակրթական դպրոցների, հետագայում շինարարական աշխատանքներ կատարելու համար, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ:

-պետբյուջեի հարկային եկամուտների ավելացման հաշվին 68.465,3 հազար դրամի չափով իրականացնել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Գորիսի պետական համալսարանի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, «Զեյթուն» ուսանողական ավանի շենքային վատ պայմանների բարելավման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

-պետական բյուջեի հարկային եկամուտների ավելացման հաշվին 32,935.7 հազար դրամի չափով իրականացնել Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանի և Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի շենքային վատ պայմանների բարելավման համար նախագծանախահաշվային աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Տիգրան Ավինյանը կարևորել է, մասնավորապես, 284 հանրակրթական հաստատություններում ինժեներական լաբորատորիաների ստեղծումը և նշել, որ մեկանգամյա նման աշխատանքն աննախադեպ է, և առաջին անգամ է, որ պետբյուջեի միջոցներով են այդ աշխատանքներն իրականացվում: «Այս տարի պետք է այս աշխատանքը շարունակենք և հասցնենք 475 լաբորատորիաների, որովհետև այս լաբորատորիաներն իրենց նպատակին ծառայում են, և այնտեղ անցկացվող ռոբոտաշինության դասերն իրապես փոխում են երեխաների ապագան»,- ասել է փոխվարչապետը:

Այնուհետև, անդրադառնալով ընդհանուր ծրագրերին, Տիգրան Ավինյանը նշել է, որ դրանց իրականացման համար հատկացվող գումարը գոյացել է հավելյալ հավաքագրումներից, որոնք տնտեսվարողների և մեր քաղաքացիների վարքագծի փոփոխության շնորհիվ Պետական եկամուտների կոմիտեն կարողացել է հավաքագրել: Ըստ նրա՝ այս պրոցեսը պետք է լինի շարունակական:

Կառավարությունը կմարի ՋՕԸ-երի տարիներ շարունակ կուտակած ավելի քան 4 մլրդ դրամ պարտքը

2019 թ. ոռոգման շրջանը պատշաճ և արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ ջրօգտագործողների ընկերությունները դեռևս անցած տարիներից կուտակել են մեծաքանակ պարտքեր՝ մասնավորապես, վերջին տարիների սակավաջուր և չոր եղանակի հետ կապված՝ ոռոգման համակարգում իրականացված մեխանիկական ջրարտադրությունից առաջացած էլեկտրաէներգիայի հսկայական պարտքերը: 2019 թ. ոռոգման շրջանը սկսվել է, սակայն այն պատշաճ և արդյունավետ կազմակերպելու համար ՋՕԸ-երը կանգնել են մեծ դժվարությունների և խոչընդոտների առաջ։ Հունիսի 10-ի դրությամբ ՋՕԸ-երի ընդհանուր կրեդիտորական պարտավորությունները կազմում են 4087,9 մլն դրամ, որից ծախսված էլեկտրաէներգիայի գծով պարտքը 873,0 մլն դրամ, ջրառի գծով պարտքը՝ 1247,7 մլն դրամ, կուտակված աշխատավարձի գծով պարտքը՝ 735,8 մլն դրամ, չկատարված հարկային պարտավորությունների գծով՝ 322,6 մլն դրամ և այլն։ Հարկային ժամկետանց պարտավորությունների և մյուս կրեդիտորական պարտավորությունների համար ՋՕԸ-երի բանկային հաշիվների վրա կիրառվել են արգելանքներ, որը խոչընդոտ է հանդիսանում ֆինանսական գործունեություն իրականացնելու, հետևաբար, ոռոգման շրջանը կազմակերպելու համար։ Ըստ այդմ՝ նախատեսվում է մարել ՋՕԸ-երի կուտակած ավելի քան 4 մլրդ դրամ պարտքը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ այս որոշմամբ կառավարությունը աննախադեպ քայլ է կատարում: Նախարարի խոսքով՝ դրա շնորհիվ աշնանը ՋՕԸ-ը իրենց գործունեությունը կմեկնարկեն առանց պարտքի, ինչը հնարավորություն կտա առողջացնել համակարգը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դիտարկմամբ՝ անցած տարիներին ՋՕԸ-ների պարտքն աճողական տեմպերով է ավելացել: «Բայց այստեղ ունենք համակարգային խնդիր: Ընդհանուր ՋՕԸ-ների համակարգն ինչ-որ սխալ խթանների վրա է կառուցված, որն անընդհատ նման խնդիրներ է առաջացնում: Այո, ենթակառուցվածքներում ունենք մեծ խնդիրներ, ունենք կորուստներ, բայց դա չի նշանակում, որ այս ձևաչափը թույլ է տալիս ճիշտ մեխանիզմով աշխատել»,- նշել է փոխվարչապետը և հավելել, որ համակարգային փոփոխությունների վերաբերյալ հարցերը կքննարկվեն մինչև սեպտեմբեր:

  Միջազգային համագործակցություն. Հայաստանի և Սինգապուրի միջև կստորագրվի եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր

Կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության կառավարությունների միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: ՀՀ ֆինանսների նախարարությունը 2016 թ.-ից նախաձեռնել է Սինգապուրի Հանրապետության հետ կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր կնքելուն ուղղված աշխատանքներ: Այս ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության և սինգապուրյան կողմի միջև տեղի են ունեցել մի շարք աշխատանքային քննարկումներ:

Ինչպես նշել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, նման համաձայնագրերի նպատակն է նպաստել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, հարկային մարմինների համար տեղեկատվության փոխանակմանը, ինչը հնարավորություն է տալիս սահմանափակել հնարավոր ռիսկերը: Բացի այդ, ստեղծվում են նաև անհրաժեշտ նախադրյալներ ներդրումներին և արտահանմանը նպաստելու համար: Նման համաձայնագիր Հայաստանը կնքել է արդեն 46 երկրների հետ:

Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հուլիսի 7-9-ը՝ վարչապետի Սինգապուր կատարած պաշտոնական այցի շրջանակում:

Եվրապարտատոմսերի թողարկման, վերաբացման և հետգնման գործընթացների շրջանակներում ծառայությունների ձեռք բերման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման առանձնահատկությունների սահմանմամբ պայմանավորված՝ ընդունվել է կառավարության համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ եվրապարտատոմսերի շուկայում գործառնությունները կարգավորվում են միջազգային կապիտալի շուկայում գործող կանոններով, որտեղ բոլոր մասնակիցների վարքագիծը խիստ որոշակի է: Եվրապարտատոմսերի շուկայում գործառնություններ իրականացնելու նպատակով երկրներն այդ կանոններին համապատասխան ընտրում են միջազգային իրավախորհրդատու և գլխավոր տեղաբաշխողներ: Ընտրության գործընթացն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնցով պայմանավորված անհրաժեշտ է դրանք սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ: Համապատասխան որոշման ընդունումը հնարավորություն կտա եվրապարտատոմսերի շուկայում գործառնություններ իրականացնելու նպատակով կարգավորել գործընկերների ընտրության հետ կապված առանձնահատկությունները:

Այլ որոշումներ. ՀՀ համայնքներին կտրվի պետական տուրքի և վճարի գումարները տարաժամկետ կարգով վճարելու հնարավորություն

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերով առաջարկվում է համայքներին տրամադրել արտոնություն՝ ինքնակամ կառույց հանդիսացող ավտոտնակների նկատմամբ սեփականության իրավունքի պետական ռեգիստրի հետ պետական գրանցման համար օրենքով նախատեսված տուրքի և ծառայությունների մատուցման վճարների գումարների վճարումը տարաժամկետ կարգով վճարելու պայմանագրի հիման վրա կատարել գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից՝ երկու տարվա ընթացքում, եռամսյակային պարբերականությամբ՝ պետական տուրքի և ծառայությունների մատուցման վճարների գումարների մեկ ութերորդի չափով: Նախագծերի ընդունմամբ ՀՀ համայնքներին հնարավորություն կընձեռվի պետական տուրքի և վճարի գումարները վճարել տարաժամկետ կարգով, որով հնարավորություն կստեղծվի նաև ավելի արդյունավետ օգտագործել բյուջեների միջոցները:

Կառավարության մեկ այլ որոշմամբ առաջարկվել է Ազգային ժողովի նախագահին հուլիսի 9-ին ժամը 10:00-ին գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան:

Գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարանի բաժնետոմսերի ուղղակի վաճառքի արդյունքում Դիլիջան համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված ֆինանսական միջոցներից 10,240.1 հազ. դրամը Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրի ավտոճանապարհահատվածի բետոնացման աշխատանքների իրականացմանն ուղղելու ծրագրին: Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրի Մխիթար Գոշի փողոցի 9-րդ նրբանցքի ճանապարհահատվածը բնակավայրի խիտ բնակեցված, երկու թաղամասեր միմյանց կապող միակ ճանապարհն է, որն օգտագործվում է նաև գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ժամանակ: Դիլիջան համայնքի ավագանու կողմից հավանության արժանացած ծրագրով ճանապարհի հիմնանորոգման իրականացմամբ ակնկալվում է այս տարածքում գյուղատնտեսական աշխատանքների աշխուժացում, խիտ բնակեցված այս տարածքի բնակիչների համար կյանքի որակի բարելավում:

Աղբյուրը՝ gov.am

Լրահոս
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
15:30
Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
15:11
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
14:36
Լուկաշենկոն չի մասնակցի Թրամփի «Խաղաղության խորհրդի» նիստին
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․  պարգամավորը՝ Թորոսյանին
14:06
Քաղաքացիները պետք է աշխատեն, պարտադրելուց առաջ՝ պայմաններ ստեղծեք․ պարգամավորը՝ Թորոսյանին
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
13:47
Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
13:30
Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
13:15
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Եթե եկեղեցին դադարում է լինել  հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
13:09
Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
12:53
Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
12:40
Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg
Ռուսական գազը կմատակարարվի Իրան
12:24
Ռուսական գազը կմատակարարվի Իրան
Սա պատերազմողից դեպի հարևան տրանսֆորմացիայի կարևոր հանգրվան է. Իոաննիսյան
11:49
Սա պատերազմողից դեպի հարևան տրանսֆորմացիայի կարևոր հանգրվան է. Իոաննիսյան
ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց
11:46
ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց
Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով
11:28
Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով
2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան
11:07
2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան