

Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրել Զոհված հերոսների հուշարձանին, այնուհետև այցելել Հո Շի Մինի դամբարան: Վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է նաև Գրականության տաճար: Այսօր նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը իր վիետնամցի գործընկերոջ՝ Նգույեն Սուան Ֆուքի հետ: Բանակցությունների արդյունքում ստորագրվելու է երկու համաձայնագիր, որոնք վերաբերելու են կրթության և զբոսաշրջության ոլորտներին: Այնուհետև համատեղ հայտարարություն է արվելու լրատվամիջոցների համար:
Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հուլիսի 14-ին:
2013թ. օգոստոսից ՎՍՀ-ում ՀՀ դեսպանն է Ռաիսա Վարդանյանը:
2015թ. հոկտեմբերից ՀՀ-ում ՎՍՀ դեսպանն է Նգուեն Թհան Շոնը /նստավայրը` Մոսկվա/:
2017թ. փետրվարին Վիետնամում ՀՀ պատվավոր հյուպատոս է նշանակվել Չան Դան Տուանը:
Իրավապայմանագրային դաշտ
Արձանագրություններ
1. ՀՀ և ՎՍՀ միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, 14 հուլիսի 1992թ.
2. ՀՀ ԱԳՆ և ՎՍՀ ԱԳՆ միջև համագործակցության վերաբերյալ, 13 դեկտեմբերի 1992թ.
3. ՀՀ արդյունաբերության նախարարության և ՎՍՀ ծանր արդյունաբերության նախարարության միջև արտադրության և տեխնոլոգիայի բնագավառում համագործակցության վերաբերյալ, 13 դեկտեմբերի 1992թ.
4. ՀՀ ԱԳՆ և ՎՍՀ ԱԳՆ միջև խորհրդակցությունների վերաբերյալ, 8 հունիսի, 2012թ.
Համաձայնագրեր
1. ՀՀ կառավարության և ՎՍՀ կառավարության միջև մշակութային և գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ, 13 դեկտեմբերի 1992թ.
2. ՀՀ կառավարության և ՎՍՀ կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ, դեկտեմբեր 1992թ.
3. ՀՀ կառավարության և ՎՍՀ կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ, դեկտեմբեր 1992թ.
4. ՀՀ կառավարության և ՎՍՀ կառավարության միջև տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ, 8 հունիսի, 2012թ.
5. ՀՀ կառավարության և ՎՍՀ կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրի վերացման վերաբերյալ, 8 հունիսի, 2012թ.
6. ՀՀ մշակույթի նախարարության և ՎՍՀ մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության միջև մշակույթի բնագավառում 2015-2018թթ. համագործակցության մասին» համաձայնագիր, 2015թ. հուլիսի 11
7. ՀՀ արդարադատության նախարարության և ՎՍՀ արդարադատության նախարարության միջև արդարադատության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, 22 հոկտեմբերի, 2015թ.
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ
Վիետնամի բնակչությունը կազմում է 86 967 524 մարդ: Ամենամեծ էթնիկ խումբը վիետնամցիներն են (85% և ավելի): Երկրում ապրում են նաև չինացիներ, թայլանդցիներ, կխմերներ և այլոք:
ԼԵԶՈՒ
Պաշտոնական լեզուն վիետնամերենն է: Տուրիստական վայրերում լայնորեն օգտագործվում է ռուսերեն և անգլերեն լեզուները:
ԿՐՈՆ
Վիետնամում հիմնական կրոնական ուղղությունը համարվում է նախնիների երկրպագումը, բուդդայականությունը, կոնֆուցիականությունը և քրիստոնեության կաթոլիկ ուղղվածութունը: Լեռնային ժողովուրդների մոտ տարածված է նաև անիմիզմը:
ՄՇԱԿՈՒՅԹ
Վիետնամի մշակույթը համարվում է Ասիայում ամենահինը և Արևելյան Ասիայի մշակույթի անբաժանելի մասը: Այն զարգացել է երկու քաղաքակրթությունների՝ չինականի և հնդկականի խաչմերուկում: Մշակույթի որոշ տարրեր համարվում են բնութագրիչներ: Օրինակ՝ նախնիների պաշտամունքը, ավանդական ընտանեկան և համայնքային արժեքները, արհեստները, կրթության ձգտումը: Ավանդական երաժշտական գործիքներից են հանդիսանում 4-5-լարային կիթառը, եռալար կիթառը, երկլար ջութակը, բամբուկից պատրաստված ֆլեյտան:
ԽՈՀԱՆՈՑ
Վիետնամական խոհանոցում, ինչպես օրինակ բնորոշ է ֆրանսիական, թայլանդական և չինական խոհանոցներին, օգտագործում է նվազագույն քանակությամբ ճարպեր և շեշտը դնում է թարմ բաղադրիչների վրա: Այս հատկանիշի շնորհիվ վիետնամական խոհանոցը համարվում է Ասիայի ամենաառողջարար խոհանոցը: Խոհանցի հիմքում ընկած են բրինձն, արիշտան և համեմունքները: Լայնորեն օգտագործվում են անանուխի տերևները, քաղցր կարտոֆիլը, մանիոկը, իմբիրը, բազիլիկ և այլն:
ԿԼԻՄԱ
Կենտրոնական Վիետնամում փետրվարից օգոստոս ամիսներին եղանակը պարզ է, անձրևներ լինում են շատ հազվադեպ, ջերմաստիճանը տատանվում է +30..+35°C: Դեկտեմբերի կեսերին տեղում են հորդառատ անձրևներ, հոկտեմբեր – նոյեմբեր ամիսներին հնարավոր են թայֆուններ, ջերմաստիճանը տատանվում է +20 .. +28°C.
ՏՐԱՆՍՊՈՐՏ
Ներքաղաքային հասարակական տրանսպորտը մարդաշատ է, հստակ ժամանակացույց չի գործում, գործում է կանգառների շատ բարդ համակարգ, արագությունը փոքր է, ճանապարհները շատ հարթ չեն, տրանսպորտի մեջ տոթ է: Սակայն վարորդները կարող են կանգ առնել ցանկացած վայրում, իսկ ուղեվարձը մատչելի է (օրինակ՝ Հանոյում մեկ ուղևորությունը կարժենա $0,1): Վիետնամական տաքսիները լինում են մեքենաներ, մոտոցիկլետներ, նավակներ և մակույկներ: Հաշվիչներ տեղադրված են ոչ բոլոր տեղերում, սակայն ցանկացած դեպքում պետք է կանխավ պայմանավորվել գնի մասին: Գիշերային ժամերին խորհուրդ է տրվում օգտվել միայն մեքենաների տաքսիներից:
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԱՐԱԴՐԱՄ
Վիետնամական Դոնգը (VND) համարվում է Վիետնամի պաշտոնական տարադրամը: Եթե Դուք պետք է այցելեք Վիետնամի մեծ քաղաք, ապա կարող եք փոխանակել դոլար կամ եվրո (վերջինս երբեմն ավելի շահավետ է փոխանակել): Տարադրամի փոխանակում Վիետնամում կարելի է կատարել օդանավակայանում, հյուրանոցներում (հաճախ համապատասխան ցուցանակներ չկան և պետք է հարցնել ընդունարանում):
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…