Բնապահպանություն
18.12.2020

Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների և բնապահպանների հետ

Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների և բնապահպանների հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր հանդիպել է բնապահպանական կազմակերպությունների ու նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնության անդամներ, «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական հասարակական կազմակերպությունը, լրագրող-բնապահպան Թեհմինե Ենոքյանը, բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը, «ԷկոԱղբ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը, բնապահպանական ոլորտը ներկայացնող լրատվամիջոցների խմբագրեր և այլք։

«Կառուցողական երկխոսության և խոփըմբռնման մթնոլորտում քննարկեցինք բնապահպանական ոլորտի խնդիրների ողջ համալիրը․ հետպատերազմյա բնապահպանական խնդիրներ, անտառկառավարում, Սևանա լճի էկոհամակարգի հիմնախնդիրներ, պատասխանատու հանքարդյունաբերություն և ընդերքօգտագործում, կենդանական աշխարհի պահպանության հիմնահարցեր, ՀԷԿ-եր։

Ողջունելով ներկաներին, նախ շնորհակալություն հայտնեցի հանդիպման հրավերին արձագանքելու և իրենց կատարած աշխատանքի համար, ապա շեշտեցի, որ պետական ինստիտուտների գործունեությանը զուգահեռ՝ խիստ կարևորում եմ հասարակական սեկտորի, իրավագիտակից շրջանակների, բնապահպանական շարժումների դերակատարումը և ազդեցությունը ինստիտուցիոնալ կառույցների գործունեության վրա։

Շրջակա միջավայրի նախարարությունը, որպես ոլորտը կառավարող և ոլորտի քաղաքականությունը մշակող պետական ինստիտուտ, և բնապահպաններն ու բնապահպանական կազմակերպությունները, որպես Հայաստանում շրջակա միջավայրի հիմնախնդիրներով մտահոգ հանրություն, գտնվում են «բարիկադի» միևնույն կողմում։ Ներկաներին խնդրեցի օգնել գույքագրել բոլոր այն հիմնախնդիրները, որոնք գուցե դուրս են մնացել մեր տեսադաշտից։

Ներկայացրեցի այս ամիսներին իրականացված աշխատանքը, նախաձեռնած բարեփոխումների և օրենսդրական փոփոխությունների փաթեթները, հետպատերազմյա խնդիրները։ Ցանկացած խնդիր, որը հիմնավորված է և հուզում է բնապահպաններին՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հուզում է նաև շրջակա միջավայրի նախարարությանը։

Այս հանդիպումը համարում եմ նոր հարաբերությունների ելակետ և հույս ունեմ, որ բարձրաձայնված խնդիրները, եթե ոչ կարճաժամկետ, ապա միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում կստանան իրենց լուծումները կամ առնվազն գործուն քայլեր կձեռնարկվեն դրանց լուծումներին ուղղված նախադրյալներ ստեղծելու ուղղությամբ։

Խոսեցի նաև նախարարին կից հասարակական խորհրդի ձևավորման մասին․ վերջին խորհուրդը ձևավորվել է 2014 թվականին, բայց վերջին տարիներին չի գործել և կենսունակ չի եղել։ Նոր որոշմամբ՝ նախատեսվում է նախարարին կից հասարակական խորհուրդ ձևավորել։ Խորհրդի կազմի և մնացած մանրամասների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Բնապահպան գործընկերներին խնդրեցի միասին կազմել այդ խորհրդի ձևավորման մեխանիզմները։ Խորհուրդը պետք է լինի առավելագույն ներառական ու կենսունակ, լայն ընդգրկում ունեցող։

Հայտնեցի, որ շրջակա միջավայրի կառավարման իմ տեսլականում կարևորագույն կետ է զբաղեցնում բոլոր շրջանակների հետ բալանսավորված հարաբերությունների կառուցումը և դրա միակ ճանապարհը առողջ ու փաստարկված բանավեճն է։ Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առավելագույնը եռամսյակային կտրվածքով նմանատիպ ձևաչափով հանդիպումներ ունենալ, իսկ եթե մինչ այդ խնդիրներ ծագեն, որոնք պահանջում են երկուստեք հանդիպում, ապա իմ պատրաստակամությունը հայտնեցի նաև առանձին հանդիպումների»,- Ֆեյսբուքի էջում գրել է նախարարը։

Լրահոս
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
12:27
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
12:17
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
12:06
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ
11:54
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ
Իրանում հանդիսավոր արարողությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը
11:41
Իրանում հանդիսավոր արարողությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը
«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ին
11:23
«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ին
Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգները. ՌԴ ԱԳՆ
11:13
Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգները. ՌԴ ԱԳՆ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ
11:01
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
20:27
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
16:50
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
16:29
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
16:17
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
16:08
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
16:04
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
15:51
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ