Հայաստան

Պատերազմի ժամանակ ԶՈՒ լրահամալրումը և զորահամալրումը դադարեցվելու վերաբերյալ պնդումները քննությամբ հերքվել են. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ քննությամբ հերքվել են պատերազմի ժամանակ հայկական ԶՈՒ լրահամալրումը և զորահամալրումը դադարեցվելու վերաբերյալ պնդումները:

«Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ՝ «Հայելի» ակումբում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսաձայնագրությունը 2020 թ. նոյեմբերի 19-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար:

Արդյունքում 2020 թ. նոյեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք հակասել են ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք փաստաթղթերում առկա կարգավորումներին, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա։

Նշվել էր նաև, որ հաշվի առնելով սույն գործի նկատմամբ հանրային մեծ ուշադրությունը՝ առաջնահերթ՝ արդյունավետ նախաքննության շահերի հաշվառմամբ, հանրությունը կիրազեկվի քննության ընթացքի, արդյունքների մասին: Ընդ որում՝ գործով նախաքննությունն իրականացվում է Մ. Հակոբյանի կողմից նշված ուղղություններից յուրաքանչյուրով՝ պատշաճ խորությամբ առանձին հանգամանքները պարզելու նպատակով:

Մասնավորապես, նախաքննության ընթացքում Մովսես Հակոբյանը, անդրադառնալով լրահամալրման և զորահամալրման գործընթացներին, հայտնել է, որ, իր կարծիքով, տեղի է ունեցել հանցագործություն, քանի որ երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է լրահամալրումը, ինչի մասին տեղեկացել է այն պաշտոնատար անձանցից, ովքեր պարտականություն են ունեցել լրահամալրման և զորահամալրման գործընթացը կազմակերպելու։

Նա հավելել է, որ ՀՀ վարչապետի կողմից լրահամալրման և զորահամալրման գործընթացը դադարեցնելու վերաբերյալ առկա է ձայնագրություն, և կարծում է, որ այն կատարվել է այդ գործընթացի համար օրենքի ուժով պատասխանատու անձանց կողմից:

Նշված հանգամանքների ստուգման նպատակով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների թվում՝ այդ կապակցությամբ հարցաքննվել են նաև ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման, ՀՀ զինված ուժերի ԳՇ անձնակազմի կառավարման ԳՎ զորահավաքային վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք (այդ թվում՝ Մ. Հակոբյանի կողմից մատնանշված), ովքեր հերքել են զորքերի լրահամալրումը և զորահամալրումը դադարեցնելու վերաբերյալ կարգադրություն ստանալու և այդ գործընթացը դադարեցված լինելու հանգամանքը։

Նախաքննության ընթացքում ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունից ստացվել են զորքերի լրահամալրման և զորահամալրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց զննությամբ պարզվել է, որ ՀՀ զինված ուժերի զորահամալրումը և լրահամալրումը ռազմական գործողությունների ողջ ընթացքում, նաև դրանից հետո երբեք չի դադարեցվել և սահմանված ընթացակարգով կազմակերպվել ու իրականացվել է։ Ընդ որում, քննությամբ ձեռնարկված միջոցներով պարզվել է, որ կամավորների ընդգրկումը զինծառայության մեջ որևէ ազդեցություն, փոփոխություն չի առաջացրել սահմանված կարգով լրահամալրման և զորահամալրման աշխատանքներում:

Վերը հիշատակված խորհրդակցության վերաբերյալ որևէ ձայնագրություն Մ. Հակոբյանի կողմից քննությանը չի ներկայացվել, վերջինիս մատնանշած ուղղությամբ իրականացված անհրաժեշտ քննչական գործողություններով ևս ՀՀ ԶՈՒ լրահամալրման և զորահամալրման գործընթացը դադարեցնելու վերաբերյալ խորհրդակցության, դրա ընթացքում ՀՀ վարչապետի կողմից հրահանգներ տալու մասին վկայող ձայնագրություններ չեն հայտնաբերվել:

Պատշաճ դատախազական հսկողության ներքո քրեական գործով նախաքննությունը շարունակվում է՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ ինչպես ասուլիսի ընթացքում ներկայացված, նաև մնացած բոլոր հանգամանքները պարզելու և իրավական գնահատականներ տալու նպատակով»:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

11 minutes ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

2 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

3 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

4 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

5 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

6 hours ago