Քաղաքականություն

«Երևանը որբի գլուխ չի, որ դուք գաք, խուզեք». Անի Խաչատրյանը դեմ է փոխքաղաքապետի թեկնածությանը

Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը չի պատկերացնում, համոզված է, որ Գայանե Մելքոմ Մելքոմյանը չի կարող զբաղեցնել Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը։

«Տիկին Մելքոմ Մելքոմյան, ամենայն հարգանքով, բայց Երևանի մասին ամենաուժս ֆիլմում կամ աղետալի ֆիլմում չեմ կարող ձեզ պատկերացնել, որ դուք կարող եք լինել Երևանի մշակույթի գծով փոխքաղաքապետը։ Նորից եմ ասում՝ ամենայն հարգանքով ձեր անձի և մասնագիտության նկատմամբ, բայց ոլորտը, որը դուք պետք է ղեկավարեք, ձեր ղեկավարելու պարագայում ես համարում եմ աղետալի ու ահավոր ցավ եմ ապրում Երևանի համար։ Հիմա հարցս՝ ի՞նչ ճանապարհով եք պատկերացնում, որ պետք է ղեկավարեք ձեր ենթակայության տակ գտնվող որևէ ոլորտ, օրինակ մշակույթի ոլորտը»,- ավագանու նիստի ժամանակ հարցադրում կատարեց ավագանու անդամը։

Գայանե Մելքոմ Մելքոմյանը չհամաձայնեց «Լույս» խմբակցության անդամի արտահայտած կարծիքի հետ և հույս հայտնեց, որ իր աշխատանքով առաջիկա ժամանակահատվածում կհամոզի տիկին Խաչատրյանին և մյուսներին, որ կարող է զբաղեցնել փոխքաղաքապետի՝ մեծ պատասխանատվություն պահանջող պաշտոնը։

«Քաղաքապետի տեղակալը մի քանի ոլորտ է համակարգում և դժվար եմ պատկերացնում մի մարդու, որ այդ բոլոր ոլորտների մասնագետը կլինի։ Իրականում այդ պաշտոնը համակարգող և վերահսկող դեր ունի։ Դա է այդ պաշտոնի առաքելությունը և դերը, որին ենթակա արդեն կան համակարգի ստորաբաժանումներ և կազմակերպություններ, որոնք ունեն անհրաժեշտ մասնագիտական կարողությունները և փորձառությունը։ Եվ հարկավոր է նրանց միջոցով, նրանց հետ աշխատելով, վեր հանել ոլորտի խնդիրները, ճիշտ թիրախներ սահմանել, դրանց լուծման ճանապարհային քարտեզ ունենալ և իրագործել նպատակները»,- հակադարձեց Մելքոմյանը՝ հավելելով, որ իր իրավաբանական կրթությունը բոլոր ոլորտներում կարևոր է և անհրաժեշտ։

Հետագա աշխատանքի մասին վաղ է խոսել, բայց այսօրվա պատասխանը չբավարարեց Խաչատրյանին։ Նա լիահույս է, որ փոխքաղաքապետի թեկնածուն կհասցնի սովորել Երևանի թատրոնների հասցեները, մանկապարտեզների անունները, նաև շեշտեց՝ «Երևանը որբի գլուխ չի, որ դուք գաք խուզեք»։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

13 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

13 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

13 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

14 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

15 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

15 hours ago