

«1995 թվականին ընդունվել է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը։ 2010 թվականին կատարվել են փոփոխություններ՝ ճշգրտումներ կատարելու այդ համայնքների ներքին շրջանակներում։ Ավելին ասեմ՝ վարչապետի կողմից իր էջին տեղադրված սքրին շոթերը 2010 թվականի կատարված փոփոխություններից են, որոնք ուժը կորցրել են 2017 թվականին՝ համայնքների խոշորացմամբ պայմանավորված։ Այդ փոփոխությունները, ընդհանրապես այդ օրենքն ունի բացառապես ներքին սպառման նշանակություն։ Այդ օրենքը նրա համար է, որ օրինակ՝ եթե կատարվում է հանցագործություն որևէ մի համայնքում, դու իմանաս, որ համայնքի վարչատարածքային բաժանման տարածքի մեջ է մտնում, որպեսզի որոշես որ համայնքի, որ մարզի քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը պետք է դրանով զբաղվի։ Կամ գույքահարկը որ համայնքին պետք է վճարվի։ Կարճ ասած՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը առհասարակ կապ չունի միջպետական տարածքային բաժանումների հետ», – լրագրողների հետ զրույցում մանրամասնեց նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։
Վերջինս նկատեց, որ այսօր կատարվում է սահմանազատում, որը չի կատարվել 30 տարի շարունակ։
«Միջազգային պրակտիկայում պետություններն իրար սահմանները ճանաչում են միջազգային փաստաթղթով, որը ձևավորվում է երկու կողմերի միջև ձևավորված հանձնաժողովների և քարտեզագետների կատարած աշխատանքների հիման վրա։ Հայաստանի և Ադրբեջանի միջև երբեք չի կատարվել նման սահմանագծում։ Հայաստանը և Ադրբեջանը չեն կատարել դելիմիտացիա և դեմարկացիա, այսինքն՝ սահմանագծում և սահմանազատում չի անցկացվել։ Հայաստանն Ադրբեջանի սահմանները չի ճանաչել, համապատասխանաբար Ադրբեջանն էլ՝ Հայաստանինը։ Եվ այսօր Նիկոլ Փաշինյանն իրականացնում է այն, ինչ չի իրականացվել 30 տարվա ընթացքում։ Ավելին ասեմ՝ նա մեր տարածքները հանձնում է՝ հիմք ընդունելով Խորհրդային Ադրբեջանի քարտեզը, այնինչ այս Ադրբեջանը՝ Ալիևի Ադրբեջանը, Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ։ Իրենք իրենց Սահմանադրությամբ, իրենք իրենց Անկախության հռչակագրով, 91 թվականին իրենց հռչակել են Մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդը։ Այսինքն՝ այս Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի հետ իրավաբանորեն կապ չունի»,- ընդգծեց Հովհաննիսյանը՝ նշելով, որ այսօր իրականացվում են հակահայկական գործողություններ։
Քրիստինե Հովսեփյան Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…