Քաղաքականություն

Ինչպես է ձևավորվում հանրային դիսկուրսը

Առավոտ կանուխ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հիշեցնում է, որ արտաքին և ներքին մարտահրավերները պահանջում են համերաշխություն և համախմբվածություն՝ անկախ քաղաքական հայացքնրեից։ Վերջինս նշում է, որ ստեղծված իրավիճակում կարևորագույն դեր ունեն ինչպես հանրային իշխանության մարմինները, այնպես էլ նրանց ընդդիմախոսները, քանի որ ապահովում են հասարակական – քաղաքական քննարկումների բովանադակությունը, հանրային դիսկուրսը։

Թաթոյանի հաղորդագրությանը հետևել է Նիկոլ Փաշինյանի համացանցային գրառումը, որում վարչապետը ընդգծել է՝ «2018 թվականի հեղափոխության արդյունքում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռևանշի։ Ընդ որում՝ խոսքն ամենևին միայն քաղաքական «էլիտայի» մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մինչև 2018 թվականը ունեցել են արտոնություններ, 2018 թվականից հետո՝ չունեն»։ Ըստ Փաշինյանի՝ հակադրությունը ժողովրդի և «էլիտայի» միջև է և, եթե ժողովուրդն իր խոսքը ասի, «էլիտաները» ոչինչ անել չեն կարող։

Հատկանշական է, որ հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած «էլիտայի» կարկառուն ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին է գրառում կատարել՝ փորձելով անմասն չմնալ «հանրային դիսկուրսից»։

«Նիկոլի և նիկոլիզմի ավարտից հետո մենք, եթե կուզեք՝ այո՛, բռնի ուժով պետք է կրթենք նաև հասարակության էդ հատվածին, որ այլևս որևէ ընտրության ժամանակ չգնա ու իր հայելային արտացոլանքին չբերի իշխանության։ Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Հիմա ես լինելու եմ Հանրապետության Հրապարակում՝ Նիկոլից ու ժեխից իմ հայրենիքը փրկելու համար»,- գրել է պատգամավորը։

Չգիտեմ Նաիրա Զոհրաբյանին և իր քաղաքական թիմին ինչքանով կհաջողվի հասարակությանը կրթել, եթե նրանք այսքան ժամանակ չեն կարողացել կրթել իրենց առաջնորդին, բայց չխորանալով և չհակադարձելով երեսփոխանի ամեն մի նախադասությանը, պարզապես նկատենք, թե ինչպես է ձևավորվում «հանրային դիսկուրսը»։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. Շոյգու

Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…

1 minute ago

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…

16 minutes ago

Եթե եկեղեցին դադարում է լինել հոգևոր կառույց, ապա որքան էլ ազգային լինի իր ձևով, այլևս չի կարող համախմբել իր բովանդակությամբ

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…

21 minutes ago

Ընդդիմադիր հիմնական խաղացողները գոնե այս փուլում շատ միասնական են, աշխատում են մի նպատակի համար. Վանեցյան

«Վստահ եմ, որ, այո, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր…

38 minutes ago

Հայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. Bloomberg

Ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը գրում է, որ Հայաստանը ակնկալում է մինչև 13 միլիարդ դոլարի ներդրումներ…

51 minutes ago

Ռուսական գազը կմատակարարվի Իրան

Իրանում պատրաստվում են Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում…

1 hour ago