Լամբադա կամրջի խճճված ելքերից մեկի մոտ գտնվող «Էպիգրաֆ» գրախանութը դարձել է հանդիպումների շատ հետաքրքիր մի խաչմերուկ, որտեղ տիրում է արվեստն ու գրականությունը

«Էպիգրաֆը» գործում է մոտ մեկ տարի և արդեն հասցրել է գտնել իր յուրահատուկ լսարանն ու շրջապատը: Ճարտարապետական և նկարչական ուղղվածություն ունեցող խանութում վաճառվում են մասնագիտական և գեղարվեստական գրքեր, նկարչական պրոֆեսիոնալ պարագաներ, որակյալ իտալական թղթեր և ավելին։ Oրինակ՝ հայտնի DOM Publishers հրատարակչության ճարտարապետական գրքերն առաջին անգամ են ներկայացվում Հայաստանում և կարելի է գտնել միայն «Էպիգրաֆում»: Կան նաև տեղական հրատարակություններ, ամենալայն տեսականին «Սարգիս Խաչենց — ՓրինթԻնֆոյինն» է։ Գրախանութի կողմից արտադրվող սթիքերները հասցրել են իրենց այցեքարտը դառնալ։

Հիմնադիրները երեք երիտասարդներ են՝ ճարտարապետ, ֆիզիկոս և նկարիչ, իսկ հետո արդեն թիմին միացել են մյուսները: «Երբ գործով գալիս են, տեսնում են, որ բոլորս երիտասարդ երեխեք ենք, ասում են՝ թե բա ձեր մենեջերին կանչեք, ու պետք է իրենց դեմքը տեսնեք, երբ իրենց առջև դուրս է գալիս է փոքրիկ, նուրբ մի աղջիկ և ներկայանում է որպես մենեջեր»,- պատմում է ճարտարապետ Արինեն: Բոլոր որոշումներն ընդունում են միասին: Ինչ նոր նախաձեռնություն անել, ինչ հրապարակել կայքում և մի շարք այլ հարցեր սուրճի բաժակի շուրջ քննարկելուց հետո արագ անցնում են իրագործմանը։

Ավելին՝ evnmag.com

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

10 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

11 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

11 hours ago